Skip to main content

Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց

Լրահոս

Շատ տիպիկ է Դաշնակցության համար անել մի բան, որն ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ տեղեկությունների վրա. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ականների ակցիայի մասին

Ես ընդհանրապես երիտասարդներին, այդ թվում դաշնակցական երիտասարդներին, քամանրանքով չեմ վերաբերվում, ասում եմ հետևյալը՝ շատ տարօրինակ է, որ ես Ազգային Ժողովում նիստ եմ վարում Սևանից Ջրառի մասին, և այդ ընթացքում ՀՅԴ Երիտասարդաց Միությունը կառավարության դիմաց պիկետ է անում: Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Պիկետի օրակարգն էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին  իրենց դժգոհությունը հայտնելն է։ Այդ բանակցողներից մեկը ես եմ: Սա շատ տիպիկ է Դաշնակցության համար, անել մի բան, որը ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ տեղեկությունների վրա»,- ասաց նա:

Ռուբինյանը նշեց, որ այդ «պիկետը» պետք էր անել երկու ժամ շուտ, երկրորդը պետք էր անել ԱԳՆ-ում, ոչ թե կառավարությունում, որովհետև ԱԳՆ-ի շենքում էր հանդիպումը:

«Այդ պիկետի բովանդակությունը հետևյալն է, որ բանակցությունների առարկան գաղտնի է պահվում հանրությունից: Գաղտնի չի պահվում, ժողովուրդ ջան, քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, և մոտակա ժամերի ընթացքում մամուլի հաղորդագրություն կլինի, սա է: Ես ընդամենն ուզում էի ի ցույց դնեի Դաշնակցության ղեկավարության անիմաստ և կեղծ օրակարգեր հետապնդելը և նաև ի ցույց դնել, որ չեք մտածում ձեր երիտասարդների մասին էլի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, որտեղ մասնավորապես հայտարարել են. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝  Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բավարարելու համատեքստում են: Դրա վառ ապացույցն է ՀՀ Կառավարության՝ այցի ժամանակացույցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դեմ ենք ուրացման քաղաքականությանը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև