Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Արցախի նկատմամբ կապվածության «կերտումը» Ադրբեջանում. գիտական հետազոտություն. «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և համակարգված ոչնչացումը վաղուց արդեն հաստատված է բազմաթիվ անառարկելի փաստերով։ Այս քաղաքականության մասին բազմիցս գրվել ու խոսվել է տարբեր հարթակներում։

ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտող Լորի Ժորժն Ադրբեջանի այս քաղաքականությունը դիտարկել է նոր լույսի ներքո՝ նշելով, որ դեռ ԽՍՀՄ գոյության վաղ շրջանից դրա հիմնական նպատակներից մեկն ազգակերտման գործընթացի շրջանակում ադրբեջանցիների մոտ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կապվածություն առաջացնելն էր։ Հոդվածը լույս է տեսել Nationalities Papers հեղինակավոր գիտական ամսագրում։ Վերնագիրն է՝ «Գիտելիք, որ հնարավոր չէ իմանալ․ Ադրբեջանի կապվածության կառուցումը Լեռնային Ղարաբաղի հետ»։

Հոդվածում ներկայացվում է, թե ինչպես են ջնջման ու մոռացության մատնելու մեխանիզմներն օգտագործվել ադրբեջանցիների շրջանում տարածքի նկատմամբ կապվածություն ձևավորելու համար։

Գիտական գրականության մեջ նման երևույթը սահմանվում է «կառուցվածքային անգիտություն» եզրույթով։ Անգիտության այս տեսակը ոչ թե գիտելիքի բացակայությունն է որևէ հարցի շուրջ, այլ անգիտության դիտավորյալ ձևավորումը կամ կեղծիքի միջոցով գերակա տեսակետի տարածումը։ Հեղինակը նշում է, որ պետությունները կարող են տիտղոսակիր խմբի շրջանում անգիտություն ձևավորել որևէ տարածքի խորհրդանշական կարևորության և այնտեղ բնակվող ավելի փոքր խմբի բռնաճնշման ու ջնջման մասին։ Դա նպաստում է տիտղոսակիր խմբի շրջանում տվյալ տարածքի նկատմամբ ավելի ամուր կապվածության ձևավորմանը։

Կառուցված անգիտությունը ձևավորում է ընկալումներ։ Լորի Ժորժը նշում է. «Ադրբեջանցիները սովորում են հայերին ընկալել բարբարոս, ոչ քաղաքակիրթ, արկածախնդիր՝ համարելով նրանց անընդունակ մտածելու և արդարության անարժան։ Նրանք սովորում են Լեռնային Ղարաբաղն ընկալել որպես Ադրբեջանի քաղաքակրթության օրրան, էթնիկ հայերի գործողությունները՝ մեկնաբանել որպես չարամտություն»։ Ըստ հեղինակի՝ ադրբեջանցիներին սովորեցնում են մոռացության տալ հայերի հանդեպ բռնությունները, իսկ հայկական ջարդերը՝ պիտակել որպես դավադրության տեսություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031