Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում․ Թաթոյան

Վեհափառ Հայրապետի դեմ քրեական վարույթ նախաձեռնելը կամ հետապնդում հարուցելը քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի վերաբերող գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում։ Սա առաջին հարցն է, որ պետք է առաջանա յուրաքանչյուրիս մոտ։

Այսինքն` մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հենց իրե՞նք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպեսզի իրենց հարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով։ Ստացվում է` հենց այդպես էլ կա:

Ինչու՞ այնպես ստացվեց, որ հենց իշխանական լրատվամիջոցները (ՔՊ կուսակցության պաշտոնաթերթը, Վարչապետի ընտանիքին և ըստ հրապարակային մի շարք աղբյուրների՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող լրատվամիջոցները) տարածեցին ձայնագրությունները, ինչու՞ են գեներացնում հանրային հետաքրքրություն վարկաբեկող նյութերով ու դրանից հետո «շատ պատահաբար հայտնվում» են իրավապահ մարմիններն ու իշխանական պրոպագանդայի մաս կազմող ԶԼՄ-ի հրապարակումները վերցնում են ուսումնասիրության։

Եվս մեկ անգամ հստակ պետք է նշել՝ Վարչապետը չունի օպերատիվ-հետախուզական, քննչական կամ իրավապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնավոր կյանքի, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք, նրան այդ տվյալները հասանելի չեն: Ավելին, այդ տվյալների գաղտնիությունը պաշտպանված է հենց նրանից:

Վարչապետին իրավունք չունեն փոխանցելու օպերատիվ հետախուզական, այդ թվում՝ ձայնագրությունների վերաբերյալ նյութեր։

Սրանք ՀՀ-ում գործող օրենքի, Սահմանադրության ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թե իմ կարծիքը եւ դրա նպատակը քրեական հետապնդման ու օպերատիվ-հետախուզական գործունեությունը քաղաքական որևէ ու հատկապես Վարչապետի ազդեցությունից պաշտպանելն է ՝ անկախ նրանից, որ [անթույլատրելի կերպով] նրա կողմից են նշանակվում։

Հատկանշական է, որ այս տեղեկությունների տարածմանը զուգահեռ, ՔՊ պատգամավորներն ու իշխանության համախոհները ինտենսիվորեն լծվել են Եկեղեցին արատավորող հրապարակումների տարածմանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե գործում են օրենքի շրջանակում։

Մեր բազում խնդիրները լուծելու փոխարեն, հսկայական ռեսուրսներ, իրավապահ մարմինների մեծաքանակ ջանքեր ուղղվում են պետությունը թուլացնող, մեր ազգային դիմադրողականությունը քայքայող ապօրինի արարքների վրա, որոնք վրեժխնդրություն են ու նեղ քաղաքական շահերի նպատակ ունեն` նախևառաջ պայմանավորված ադրբեջանական պահանջներով: Սա նվեր է ադրբեջանական իշխանությանը` զավթողական ծրագրերի համար: Իշխանության գործելաոճը վարկաբեկում է հայ ազգին աշխարհում, վիրավորում է մեր արժեքները:

Այս արատավոր իրավիճակից ոչ մեկ շահած դուրս չի գալու։

Ակնհայտ է, որ իշխանությունների գործելաոճը բացարձակ նպատակ չունի երկրում հաստատել իրավունքի գերակայություն կամ առհասարակ պայքարել արատավոր երևույթների դեմ. սա ընդամենը հերթական հարվածն է մեր երկրի միջազգային իմիջին, ժողովրդավարությանը և մեր ազգային արժեքներին։ Այս գործելաոճը կոպիտ ոտնահարում է կրոնի և խղճի ազատությունը:

Եթե մեր Եկեղեցու ներսում խնդիրներ էլ կան, ապա դրանք չպետք է լուծվեն նման տարբերակով՝ հասարակությունը կրկին տանելով բաժանման ու ատելության խորացման ճանապարհով։ Կառավարության ղեկավարն ու ՔՊ խմբակցության պատգամավորները, այլ պաշտոնյաները հարցերը նման կերպ լուծելու իրավասություն չունեն։

Եվ վերջում` որպեսզի որևէ մեկը չշահարկի, հատուկ արձանագրում ենք, որ առհասարակ մեզ համար որևէ խախտում ընդունելի չէ, ու բարձրացվող հարցը եկեղեցու բուն ներսի հարց չէ: Պարզապես այնպես են անում, որ որևէ մեկն իշխանության անօրինականությունները չբարձրաձայնի. եթե բարձրաձայնվի, միանգամից այդ մարդուն կդարձնեն խախտումները խրախուսող ու քարոզչական հնարքներով կփակեն իրենց անօրինական պահվածքի հարցը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031