Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Շուտով կլինեմ Հայաստանում, և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար. Դավիթ Համբարձումյան

Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախօրեին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ ինձ մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։ Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիս համայնքի ղեկավար, իմփիչմենթի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

«7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։

Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ։

Սիրելի հայրենակիցներ, մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկն առաջադրել ինձ ՀՀ վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ծագած այդ իրական վտանգը։ Ես որոշումը կայացնելիս պատրաստ եմ եղել ամեն տեսակ փորձության՝ լավ իմանալով, որ Հայրենիքի անկախության համար մղվող պայքարն ամենևին հեշտ ճանապարհ չէ։

Ես, ստանձնելով այդ պատասխանատվությունը, շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից։ Իմպիչմենտը եղել և շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ և հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ՝ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Դա է ուզում նաև մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել և հասնել հաղթանակի։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»,- գրել է նա:

Նշենք, որ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք։

2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին, Գևորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել:  Բայց դատարանը որոշել էր Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ էին արձակվել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031