Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման․ Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները․ Վահե Հովհաննիսյան

Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման։ Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Դաշինք՝ ընդդեմ պետական ու ազգային ինքնաչեղարկման․

Հայաստանում նկատվում են նոր «հանրային դաշինքի» ձևավորման միտումները (երեկվանից՝ ավելի ցայտուն կերպով)։ Հանրային դաշինք՝ ոչ թե ցուցակների, մանդատների, շեֆերի շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների ու պատկերացումների։ Ու սա է ունակ փոխելու մթնոլորտը և բեկանելու տարբեր անառողջ կաբինետներում գրվող սցենարները։

Այս դաշինքը չի պահանջում ո´չ ստորագրություն, ո´չ փող, ո´չ դրսի աջակցություն, ոչ «լիդերների» համաձայնություն։ Սա տասնյակ հազարավոր մարդկանց համոզմունքների դաշինքն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում։

Մենք, որպես պետություն և որպես ազգ, գնում ենք ԻՆՔՆԱՉԵՂԱՐԿՄԱՆ։

Գիտակից մարդկանց դաշինքի նպատակը սա թույլ չտալն է։ Չգրված կարգախոսն էլ շատ պարզ է. ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։

Իմ խորին համոզմամբ (և վստահ եմ՝ շատ շատերի), Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում այլևս հնարավոր չէ։ Ճիշտ ճանապարհն այս մասին ազնվորեն խոսելն է։ Շատ բաներ, և առաջին հերթին՝ ներքին արժեքներ և համակեցության կանոններ, զրոյից պետք է մշակվեն։

Մարդկային ռեսուրս հաստատ ունենք. տասնյակ հազարավոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լավ մասնագետներ, փայլուն հոգևորականներ, կարգին բանտարկվածներ։ Ու սա ստեղծում է պայքարի նոր բովանդակություն։

Այս անարժանապատվության ՁԻԱՎ-ից  պետք է դուրս գալ։ Այս մթնոլորտում հնարավոր չէ ապրել։ Մեզ արդեն հոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատվությունն ու անասնականությունը որպես նորմալ կենսամիջավայր ընդունողները։

Մեզ ուզում են համոզել, որ մենք հենց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականությունն այլ է։

Ի վերջո, կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք սա չեն հանդուրժում, կան հարյուրավոր հանրային սկզբունքային գործիչներ, ի վերջո՝ կա Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի և այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողության, կա Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ուներ, բայց ուներ գաղափարներ ու չդարձավ փողի գերին, կա փայլուն (հետապնդվող) հոգևորականության օրինակ։

Տասնյակ հազարավոր ընտանիքների միավորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժեքներ։ Սա է հաջողության, վերածննդի  պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պետք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պետք է ուժեղանալ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031