Թյուրիմացություն է․ նման հրահանգ երբևէ չի եղել․ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցը՝ հրապարակված ձայնագրության մասին | Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ ձայնագրություն՝ Արմավիրում Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդ են հավաքագրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150 000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ. Վարդևանյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանի հրատապ ասուլիսը | Սամվել Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցի համար. այն տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ. Մելոյան (տեսանյութ) | «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև | Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան | Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք․ Նարեկ Կարապետյանը՝ Սևանում (տեսանյութ) | Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ցայտնոտային վիճակի պատճառը Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում. Պատասխանը համարժեք է լինելու. Իվետա Տոնոյան | Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին (Տեսանյութ)

Լրահոս

Եթե առաջիկա ամիսներին ընդդիմադիր մեծ համայնքը ճիշտ աշխատի, ապա կա մեծ շանս, որ ընտրությունների շեմին ունենանք փոփոխությունների պատրաստ, իր քվեի արժեքն իմացող հասարակություն. Վահե Հովհաննիսյան

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ Շատ երկրներում կան զսպման և դիմադրության համակարգեր՝ պետական ինստիտուտներ, հասարակություն, ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Որևէ օղակ կկասեցնի փլուզումը։

Ինչու եմ սա ասում։ Ընտրությունների արդյունքներ և ելքեր գուշակելուց առաջ, մեծ փոփոխությունների գնալու համար սկզբում այդ հենման կետը պետք է ստեղծենք։ Բոլոր ջանքերը նախ և առաջ պետք է դնել հանրային տրամադրությունները փոխելու համար։

Բոլորիս ընդհանուր գործն է՝ բացատրել ժողովրդին, թե ինչի´ մասին են այս ընտրությունները։ Ժողովուրդը դեռևս չի հասկանում, որ դրանք Հայաստանում ապրելու՝ իր հնարավորության մասին են։

Եթե սա չարեցինք, վաղը կարող է ուշ լինել։ Վաղը բոլոր մերկանտիլ հաշվարկները չեն իրականանալու, ու կանգնելու ենք այլանդակ իրականության առաջ։

Ի՞նչ եք կարծում, եթե հասարակությունը չի ընդվզում, երբ իմանում է, որ իր ընտանիքը, իր երեխան շնչում են քաղցկեղածին օդ, և շարունակում է հանգիստ ապրել, կարո՞ղ է գիտակից ընտրություն կատարել։

Երբ մի հասարակություն իմանում է, որ իր իշխանությունը մերժել է 2019-ին խաղաղ կարգավորման՝ միջնորդների առաջարկը, ինչը բերել է պատերազմի, զոհերի ու ազգային ստորացման, և չի ընդվզում, շարունակում է իր հանգիստ կենցաղը, կարո՞ղ է ընտրություններին քվեարկել որպես պատվախնդիր քաղաքացի։ Պատասխանը կարող է լինել և´ այո, և՝ ոչ։ Պատասխանն իրականում կախված է ընդդիմադիր դաշտի ադեկվատ աշխատանքից։

Եթե առաջիկա ամիսներին ընդդիմադիր մեծ համայնքը ճիշտ աշխատի, ապա կա մեծ շանս, որ ընտրությունների շեմին ունենանք փոփոխությունների պատրաստ, իր քվեի արժեքն իմացող հասարակություն։ Եթե շարունակենք աշխատել այսպես, ապա՝ ոչ։

Պատերա՞զմը դարձրեց մեր հասարակությունն ու մեր էլիտաներին այսպիսին, թե՞ մեր հասարակության և էլիտաների որակը դարձան պատերազմի ու այսպիսի անկման պատճառ։

Այս հարցի պատասխանն էլ կիմանանք ընտրություններից հետո»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև