Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025 թվականին ստացել է 416․7 մլն դրամ նվիրատվություն, ինչը 3 անգամ ավելի շատ է, քան 2024 թվականին։ Ընդ որում՝ այս գումարի 29%-ը՝ 121 մլն դրամը, նվիրատվություն է գործարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի ընթացքում կուսակցությանը կատարվել է 1688 նվիրատվություն։

Դրանցից 44-ը եղել է 2․5 մլն դրամի չափով, 2-ը՝ 3 մլն դրամի, 2-ը՝ 4 մլն դրամի, 11-ը՝ 5 մլն դրամի, 1-ը՝ 7․5 մլն դրամի, և 1-ը՝ 8 մլն դրամի չափով։ Նույն անձից օրենքով թույլատրելի առավելագույն՝ 1 տարվա ընթացքում 10 մլն դրամի չափով, գրանցվել է 1 նվիրատվություն, սակայն մաս-մաս՝ 2․5 մլն և 7․5 մլն դրամ։

Իսկ ովքե՞ր են իշխող կուսակցությանը խոշոր նվիրատվություն կատարած անձինք։ Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025-ին ՔՊ-ի խոշոր նվիրատուների շարքում շատ են գործարարներն ու իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։

Պարտապան նվիրատուն 

«Օրդ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Օրդուխանյանը 2025-ի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերել է օրենքով առավելագույն թույլատրելի չափը՝ 10 մլն դրամ, որից 2․5 մլն-ը՝ փետրվարին, և 7․5 մլն՝ նոյեմբերին։ «Օրդ գրուպ» ընկերությունը Երևանում մի քանի բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցել և կառուցում, նաև հավակնում է շահագործել Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրը, որի նախագիծը Վեդի համայնքի ավագանու նիստի ժամանակ անցած տարի ակտիվ պաշտպանում էր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը։ Սամվել Օրդուխանյանի հայրը՝ Լևոն Օրդուխանյանը, անցած տարի Երևանի քաղաքապետարանի հանդեպ հարյուրավոր միլիոնների պարտավորություններ է ունեցել։ ԴԱՀԿ-ն մի քանի արգելանք է դրել նրա ունեցվածքի վրա, որոնցից մեկը՝ 825 մլն դրամի․ այն մարվել է միայն 2026-ի հունվարի 9-ին։ Ստացվում է, որ ընտանիքում նման խոշոր պարտքի առկայության պայմաններում Օրդուխանյանները ֆինանսավորել են իշխող ուժին։

Սուքիասյանների շրջապատի 52 միլիոնը

52 մլն դրամ կամ ամբողջ նվիրատվությունների գումարի մոտ 12․5 %-ը նվիրաբերել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները և նրանց պատկանող ընկերությունների աշխատակիցները՝ ընդհանուր 11 հոգի, մասնավորապես՝ Սուքիասյան եղբայրների զավակները՝ Ալբերտ Սուքիասյան Խաչատուրի, Մերի Սուքիասյան Սարիբեկի, Արիկ Սուքիասյան Ռոբերտի և Խաչատուր Սուքիասյան Էդուարդի, ինչպես նաև՝ Սուքիասյանների ընկերությունների ղեկավարները։

Ընդ որում, ինչպես երևում է թվերից, երիտասարդ Սուքիասյանները և աշխատակիցներն իշխող ուժին նվիրաբերել են յուրաքանչյուրը 5-մլն դրամ։ Ավելին՝ այս ամբողջ գումարը ՔՊ-ին փոխանցվել է հիմնականում 3 օրում՝ 2025-ի հոկտեմբերի 14-16-ը։ Միայն «Սիլ կապիտալ» ընկերության տնօրեն Հայկ Բաղրամյանն է փոխանցել 5500 դոլար՝ մարտին (հեղ․՝ համարժեք է 2 մլն 166 հազար դրամի)։ Այդ ժամանակ ՔՊ-ն հայտարարել էր դրամահավաք Գյումրիի, Փարաքարի և Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների և կուսակցության ընթացիկ գործունեության կարիքների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30