Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ. Արթուր Միքայելյան (տեսնյութ) | Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան | Հունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել | Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին | Իրանի ԱԳՆ-ն հերքել է Դոհայում հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը | ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ | Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի. Օրբելյան | Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Թուրքիա | Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ | ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից | «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լրահոս

Ավինյան, ինչպե՞ս է ստացվում, որ երևանցու հաշվին 120 դրամ ավելի թանկ գնով ձեռք է բերվում դիզվառելիք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Ինչպես խոսք էի տվել ՔՊ-ական թալանչիներին, 9:30 ուղիղ եթերում եմ լինելու և սկսելու եմ բացահայտումների շարքը,  ընդունեք հանցագործության մասին հաղորդում, թե ինչպես են ՔՊ-ականները թալանում ժողովրդին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Երևան ավտոբուս ՓԲԸ-ն անցկացնում է մրցույթ, մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերում դիզ վառելիք՝ Երևան ավտոբուսի համար։ Բնականաբար շատերդ կասեք, նորմալ է, ձեռք է բերել մարդը, պետք է ավտոբուսները շահագործվեն, բայց թալանչիները ձեռք են բերում դիզվառելիքը՝ մեկ լիտրը 545 դրամով։ Մեկ լիտրի գինը ձեռք են բերել 545 դրամով այն պարագայում, երբ քաղաքի բենզալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 510-520 դրամ, այսինքն՝ առաջին քայլով իրենք մոտավորապես 35 դրամ ավելի թանկ են ձեռք բերել:

Հիմա իմ հարցը շատ ուղիղ է, սա թալանչիությու՞ն է, թե ոչ, այդ ընկերությունն ո՞վ է, կարո՞ղ է վերջում պարզվի, որ այս ընկերությունը ուղիղ աֆիլացված է ձեր հետ: Տիգրան Ավինյան, շատ ուղիղ հարց եմ քեզ տալիս, ինչպե՞ս է ստացվում, որ մայիսի 6-ին անցկացվում է մրցույթ մեկ անձի գնման ընթացակարգով և երևանցու հաշվին 120 դրամ ավելի թանկ գնով ձեռք է բերվում դիզվառելիք»,- նշել է Մանուկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև