Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ ձայնագրություն՝ Արմավիրում Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդ են հավաքագրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150 000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ. Վարդևանյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանի հրատապ ասուլիսը | Սամվել Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցի համար. այն տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ. Մելոյան (տեսանյութ) | «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև | Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան | Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք․ Նարեկ Կարապետյանը՝ Սևանում (տեսանյութ) | Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ցայտնոտային վիճակի պատճառը Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում. Պատասխանը համարժեք է լինելու. Իվետա Տոնոյան | Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին (Տեսանյութ) | Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի

Լրահոս

Մշակվել է նախագիծ, որը պատասխանատվություն է սահմանում ատելnւթյան խոսքի դրսևորումների՝ ընդ որում բոլոր տեսակի դրսևորումների համար. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Պանելային քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային օրենսդրական խնդիրներին և դրանց լուծումներին: Նախարարությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, քայլեր է ձեռնարկում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է , որ երկար տարիների քննարկումների և կատարված աշխատանքի արդյունքում՝ ամփոփվել է «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որն ուղարկվել է Կառավարություն։

Սրբուհի Գալյանը նշել է, որ մշակվել է նախագիծ, որը պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի դրսևորումների՝ ընդ որում բոլոր տեսակի դրսևորումների համար, և այդ պատասխանատվությունը լինելու է և՛ քաղաքացիական, և՛ վարչական կարգով:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին նման կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Վստահեցրել է, որ համատեղ ջանքերը էապես դրական ազդեցություն կունենան իրավահավասարության ապահովման, խտրականության կանխարգելման, ատելության խոսքի սահմանափակման գործում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև