Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ ձայնագրություն՝ Արմավիրում Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդ են հավաքագրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150 000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ. Վարդևանյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանի հրատապ ասուլիսը | Սամվել Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցի համար. այն տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ. Մելոյան (տեսանյութ) | «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև | Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան | Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք․ Նարեկ Կարապետյանը՝ Սևանում (տեսանյութ) | Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ցայտնոտային վիճակի պատճառը Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում. Պատասխանը համարժեք է լինելու. Իվետա Տոնոյան | Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին (Տեսանյութ) | Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի

Լրահոս

Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդմիության անդամ է և վերջին տարիներին  որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մեկ օրում չորս անձի սպանության գործով կալանավորված 61-ամյա տղամարդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակված։  Ընդ որում, վերջինս ՔՊ-ական է եղել։ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնել են, որ տղամարդն անգամ ՔՊ գրասենյակից ստացված զանգի հիման վրա Կոտայքից՝ իր մի քանի համագյուղացիների հետ, մեքենայով գնացել էր Գյումրի՝ աջակցելու Սարիկ Մինասյանին՝ ընտրությունների ժամանակ և այժմ, փաստորեն, մեկ օրում չորս անձի կյանք խլած ՔՊ աջակցին անմեղսունակ են ճանաչել։ Դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, թե Թադևոս Հովակիմյանն ունի «զառանցական խանգարում» և որ դեպքի ժամանակ արարքները կատարվել են՝ զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք։ Փորձաքննությամբ նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության՝ հոգեբուժական բաժանմունքում։

Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդմիության անդամ է, երկու տարի առաջ ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք, թե ինչպես է անձը հաղթահարել հոգեբանական համապատասխան թեստերը՝ զենք գնելիս կամ վարորդական իրավունք ձեռք բերելիս՝ պարզ չէ, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնց պատասխանն այժմ չկա, ինչը կասկածների տեղիք է տալիս։

Տղամարդը ցուցմունքներում պատմել է, թե իր հարևանի հետ արդեն 20 տարի չի շփվել, չեն բարևել միմյանց, իրենց հարաբերությունները վատացել են՝ վերջինիս ամուսնությունից հետո։ Մեղադրյալը ցուցմունքներում հաստատել է, որ իր հարևան ամուսններին դիտավորությամբ է սպանել, մասնավորապես, մոտեցել է գազար հավաքող հարևանին՝ թիկունքից,  սպանել է դիտավորությամբ, կրակելուց հետո մոտեցել և ևս մեկ անգամ է կրակել՝ գլխին, իսկ կնոջն իբրև սպանելու ցանկություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել  խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):

Facebook
Twitter

Կարդացեք նաև