Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. իդեալի ձգտումը երբեմն բերում է անգործության. Փաշինյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2024 թվականի հուլիսի 1-ից էր նախատեսվում ներդնել, քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք, հետո հետաձգեցինք  մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Հետո նորից քննարկեցինք, քննարեցինք, հասկացանք՝ էլի պատրաստ չենք: Հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու: Այս մասին Կառավարության 2025 թվականի վերջին նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր իրականության մեջ բան կա, որ ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, ունենանք «Mercedes-Benz S 600» մակարդակի մի բան, բայց հաշվի չենք առնում, որ S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք: Այդպես չի լինում, որ միանգամից այդ կետից սկսենք»,-նշեց է նա:

Ըստ վարչապետի՝ իդեալի ձգտումը երբեմն բերում է անգործության, և միֆերի մեջ չընկնելու համար պետք է դրանից հրաժարվել:

«Սիրելի՛ 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկներ չգրոհել: Հիվանդանալն ուրիշ խնդիր է, որովհետև գրոհը հիվանդության մասին չէ: Մեր առողջապահական ապահովագրության համակարգը ստուգումների մասին է, դա ճիշտ ճանապարհ է, բայց էլի եմ ասում, պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել բժշկական հիմնարկների վրա, որովհետև ո՛չ հիվանդանոցներն են փախչելու, ո՛չ կառավարությունը»,-հավելել է Փաշինյանը՝ խոսելով ներդրվելիք համակարգի մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031