«Ինձ թվում՝ է սիրտս կպայթի, նոր իմացա, որ ամուսինս վերադարձվել է»: Այս մասին Newday. am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը:
Նա նշեց, որ Հայաստան գալու համար տոմս գնելու հետ կապված ֆինանսական խնդիրներ ունի.
«փորձում եմ գումար գտնել»-եզրափակեց նա։
Տիկին Լինդան բնակվում է Լիբանանում։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»։














































