Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Այս օրերին առավել քան կարևոր է գիտակցելը, որ բանակը պետության ողնաշարն է․ Նաիրի Սարգսյան

Շնորհավոր Հայոց բանակի օրը։

Մենք ապրում ենք ժամանակներում, երբ ցավով տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ ղեկավարությունը փորձում բառի բուն իմաստով կազմալուծել հայոց բանակը, արժեզրկել հայ զինվորին, կասկածի տակ դնել բանակ ունենալու գաղափարը։ Բայց մեր բանակը, մեր զինվորը, մեր կամավորն իր պատմությամբ բազմիցս ապացուցել է, որ անկախ օրվա իշխանության մտադրություններից՝ երկրի համար վճռորոշ պահերին կանգնած է իր դիրքում, իր հայրենիքի կողքին:

Ասված է «Հայաստանը ես եմ»նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղերձի մեջ։

«Այս օրերին առավել քան կարևոր է գիտակցելը, որ բանակը պարզապես զենք ու համազգեստ չէ։ Բանակը պետության ողնաշարն է։ Բանակը մեր անվտանգությունն է, արժանապատվությունն է, խաղաղ ապրելու իրավունքն է, մեր ինքնապաշտպանությունն է։

Աշխարհում այսօր իրավունքի ուժը փոխարինվել է ուժի իրավունքով։

Իսկ ուժի իրավունքի կարևոր բաղկացուցիչներից մեկն էլ բանակն է։

Բայց միայն բանակին ապավինելը ևս բավարար չէ․ պետք է նաև ազգային միասնականություն, արժեհամակարգ, պետական մտածողություն։

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նույնիսկ ժողովրդավար համարվող երկրներն են ներխուժում այլ պետություններ և ուժի իրավունքով մեկ օրում «իրենցով անում» այդ երկրները։

Հետևաբար՝ ուժեղ բանակը պետության գոյատևման ամենակարևոր նախադրյալներից մեկն է։ Առանց բանակի չկա անկախություն։

Խոնարհվում եմ բոլոր այն զինվորների ու կամավորների առջև, ովքեր պահել ու պահում են մեր հողը, մեր տունը, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, մեր երեխաների ապագան։

Փա՛ռք Հայոց բանակին։

Փա՛ռք հայ զինվորին։

Փա՛ռք հայրենիքը պահողին»,- նշել է Նաիրի Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31