Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան | Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով | «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին. Իոաննիսյան | Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ | Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի հնարավոր միության մասին | Չիմանանք՝ ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների. Փաշինյան | Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին | Չեմ պատկերացնում մի ընտանիք, մի շրջապատ, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը. փողոցն էլ մեր կյանքի անբաժան մասն է. Փաշինյանը՝ Ամիրյան փողոցում խորոված փարթիի մասին | Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ Արմեն Գրիգորյան | Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, ու պետք է գնանք այս տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան | Լրագրող Ամալ Խալիլի մարմինը գտնվել է փլատակների տակ. Reuters | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար». Սամվել Կարապետյան | Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է | Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ

Լրահոս

ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս — 2025» զեկույցը։

Այսպես.

  • Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025 թվականին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ աղյուսակի, գտնվում են նույն` Հայաստանին հավասար հորիզոնականում։

Քանի որ Հայաստանի ԿԸԻ-ն նախորդ տարվա համեմատ նվազել է, ստացվում է, որ մեր երկիրն ավելի է «հեռացել» հակակոռուպցիոն բաղձալի շեմից. հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով, եթե երկրում ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է, կոռուպցիան լուրջ հիմնահարց է՝ այն դառնում է կառավարման լուրջ խնդիր։

2023 թվականին ընդունված «ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության» համաձայն՝ Հայաստանի ԿԸԻ-ի 2026թ. թիրախային ցուցանիշը 55 միավոր է, այսինքն՝ նպատակադրված է, որ 2026-ի ԿԸԻ-ի ցուցանիշը 2023-ի 47 միավորին գերազանցի 8 միավորով։ Իսկ իրականում, անցած ժամանակահատվածում ԿԸԻ-ին, փոխանակ կտրուկ աճելու, դեռ մի բան էլ նվազել է՝ 1 միավորով։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց անիրատեսական է, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը մնացած մեկ տարվա ընթացքում ԿԸԻ-ն աճի 9 միավորով, հաշվի առնելով, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի սրընթաց աճ երբևիցե չի գրանցվել։

  • Գործող իշխանության համար խիստ մտահոգիչ պետք է լինի այն փաստը, որ 2025-ին Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM ենթաինդեքսը 13 միավորով պակաս է 2020-ի (վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր արժեքը գրանցած տարվա) արժեքից, քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է պետական կառավարման տարբեր մակարդակներում կոռուպցիայի առկայությունն ու տարածվածությունը։ Ենթաինդեքսի հաշվարկման համար դիտարկվում են քաղաքական կոռուպցիային, դատական և գործադիր իշխանությունների կոռուպցիոն գործարքներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների վրա կոռուպցիայի ազդեցությանը վերաբերող հարցեր։ Ենթաինդեքսի գծով վերջին տարիներին գրանցված զգալի նահանջը, ըստ էության, խոսում է այն մասին, որ այս հեղինակավոր միջազգային ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին ժողովրդավարության ասպարեզում զգալի հետընթաց և կոռուպցիայի ազդեցության մտահոգիչ աճ է արձանագրել։
  • Հայաստանի ԿԸԻ-ում ներառված WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 3 միավորով և 2021-ի ցուցանիշից (այս ենթաինդեքսի առավելագույն արժեքը գրանցվել է 2021 թվականին) 13 միավորով պակաս է։ Նկատի ունենալով, որ այս ենթաինդեքսով գնահատվում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը, ստացվում է, որ ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ վերջին յոթ տարիներին այս ասպարեզում առաջընթաց չկա:
  • Միջազգային հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուզի» կարծիքով, առաջընթաց չկա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով։ Բանն այն է, որ ԿԸԻ-ի ենթաինդեքներից մեկը «Ֆրիդոմ Հաուզի»՝ անցումային փուլում գտնվող երկրներին վերաբերող FH ենթաինդեքսն է, որով մի քանի կարևոր հարցերի հիման վրա գնահատվում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, համաթիվը հաշվարկելիս հաշվի են առնվում այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են տնտեսական ազատությունը, օրենսդրական մեխանիզմների առկայությունը և դրանց կիրառելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների վերաբերմունքը պաշտոնական կոռուպցիայի նկատմամբ և այլն։ Քանի որ այս ենթաինդեքսը վեց տարի շարունակ (2020 թվականից ի վեր), չի փոխվել, ստացվում է, որ ըստ «Ֆրիդոմ Հաուզի»՝ վերջին տարիներին այս ոլորտում Հայաստանում առաջընթաց չի արձանագրվել։
  • Համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար և հետնապահ եռյակները չեն փոխվել։ Առաջատարներն են Դանիան (89 միավոր ԿԸԻ-ով), Ֆինլանդիան (88 միավոր) և Սինգապուրը (84 միավոր)։ Աղյուսակը եզրափակում են Վենեսուելան (10 միավոր), Սոմալին (9 միավոր) և Հարավային Սուդանը (9 միավոր)։
  • «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակը նույնպես չի փոխվել 2024 թվականի համեմատ՝ Վրաստան (50 միավոր ԿԸԻ-ով համաշխարհային վարկանիշային աղյուսակի 56-րդ հորիզոնական), Հայաստան (46 միավոր և 65-րդ հորիզոնական) և Չեռնոգորիա (46 միավոր և 65-րդ հորիզոնական): Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ռուսաստանը (22 միավոր և 157-րդ հորիզոնական), Տաջիկստանը (19 միավոր և 166-րդ հորիզոնական) և Թուրքմենստանը (17 միավոր և 167-րդ հորիզոնական):

    Մեր տարածաշրջանը 34 միավոր միջին ԿԸԻ-ով աշխարհի վեց տարածաշրջանների թվում հինգերորդն է՝ գերազանցելով միայն Անդրսահարյան Աֆրիկային։

  • 2025-ին ևս Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում ԿԸԻ-ով առաջատարն է։ Ղազախստանի ԿԸԻ-ն 38 միավոր է, Բելառուսինը՝ 31, Ղրղզստանինը՝ 26, Ռուսաստանինը՝ 22։
  • Սահմանակից երկրներից Հայաստանը ԿԸԻ-ով զիջում է միայն 50 միավոր ԿԸԻ ունեցող և համաշխարհային վարկանիշային աղյուսակում 56-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին։ Թուրքիան 31 միավորով 124-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 30 միավորով 130-րդն է, իսկ Իրանը՝ 23 միավորով 153-րդը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև