Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան

Լրահոս

Հայաստանը չպետք է վնաս կրի այս գործողություններից. Իրանի դեսպան

Իրանի նկատմամբ իրականացվող ագրեսիան վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը։ Եթե այդ գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Նրանք, ովքեր իրականացրին այս գործողությունները, ամենաանպատասխանատու կերպով վտանգեցին թե՛ տարածաշրջանի, թե՛ միջազգային խաղաղությունն ու կայունությունը։ Մեր բարեկամ ու հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։

Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով»,-ասաց դեսպանը։

Նա ընդգծեց՝ միջազգային արձագանքը տեղին ու ստացված չէր այն ագրեսիայի նկատմամբ, որն իրականացվում է Իրանում։

«Այդ երկրներից շատերը, որոնք խոսում են օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս հարձակման դեպքում լիարժեք լռություն պահպանեցին»։

Ինչ վերաբերում է Հայաստանից հնչող գնահատականներին, դեսպանն ափսոսանք հայտնեց «մի խումբ վերլուծաբանների կողմից ոչ տրամաբանական խոսքերի վերաբերյալ, ովքեր շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031