Իրանի վրա հարձակման պահին մեր երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը ավտոբուսում լուրջ գործի էին. Կարապետյան | Իրանը uպառնացել է hարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանին | Այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված․ Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո Սարիբեկ Սուքիասյանը լուր ուղարկեց՝ իրենց որևէ հարցով չդիմենք | Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր | 18-ամյա տղային ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով | ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ | Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու ապրանքը, ամեն շրջան կունենա մթերման 2 կայան. Նարեկ Կարապետյան | Կրակnցներ՝ Արաբկիրում. կա վիրավnր | Նվազագույն կենսաթոշակը՝ 100,000 դրամ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ | «Երաշխավորված խաղաղություն»․ Հայաստանի միակ ընտրությունը․ Արա Այվազյան | Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին | ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը․ Թրամփ | Եթե կոալիցիայի խնդիր լինի ԱԺ-ում, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ․ Արամ Սարգսյան

Լրահոս

Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել. Hetq

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածեցին Իրանին։ Դա ներկայացրին որպես իրենց անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելուն և իրանական միջուկային ծրագիրը խափանելուն ուղղված քայլ։

Իրանն իր հերթին հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների վրա։ Այս հակամարտության արդյունքում հարվածների տակ են ընկնում ռազմաբազաներ, էներգետիկ օբյեկտներ, հսկա գործարաններ, օդանավակայաններ, տարբեր ենթակառուցվածքներ, նավահանգիստներ և այլն։

Իրանի օդային հարվածներից հետո Կատարի պետական Qatar Energy նավթագազային ընկերությունը մարտի 2-ին հայտարարեց, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը։ Դա հանգեցրել է Եվրոպայում և Ասիայում գազի գնի կտրուկ աճի։ Qatar Energy-ն, ըստ տարբեր աղբյուրների, աշխարհում հեղուկ գազի խոշորագույն արտադրողն է։

Հակամարտության սրման հետևանքով աշխարհում թանկանում է նավթը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը ֆոնին գլխավոր լուրերի շարքում են Հորմուզի նեղուցի հետ կապված իրադարձությունները։ Այս նեղուցը ընկած է Օմանի և Իրանի միջև։ Համաշխարհային տնտեսության համար Հորմուզի նեղուցը կարևորագույն զարկերակներից է՝ նավթի և հեղուկ գազի տեղափոխման համար։ Համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։ Արդեն այսօր՝ մարտի 4-ի առավոտյան, Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է նեղուցը, և դրանով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կարող է ենթարկվել հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածներին։

«Այս ամենի համատեքստում Հայաստանին սպառնացող ռիսկերը նախևառաջ անվտանգությանն են վերաբերում։ Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, ապա Հայաստանի վրա առաջին հերթին ազդեցություն կլինի բենզինի գների հնարավոր բարձրացմամբ, հայ-իրանական էներգետիկ ծրագրերի դանդաղմամբ, Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտներով։ Սակայն, ներքին էներգետիկ անվտանգության հարցեր առաջիկայում չեն առաջանա»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը։

Ըստ նրա՝ քանի որ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալները մեծ չեն, հետևաբար, այս իրադարձությունները չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանում սպառվող գազի գնի վրա։

«Եթե Հայաստանին գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, որի հետ ունենք երկարաժամկետ պայմանագիր և գազի գնի բարձրացում չի սպասվում, ապա նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի գները կարող են բարձրանալ, քանի որ միջազգային շուկան ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Ոչ մի «խաղաղություն» չի կարող օգնել, եթե դա երկար տևի»,- ասում է փորձագետը։

Հայաստանին բենզինի հիմնական մատակարարը (ավելի քան 60%-ը) Ռուսաստանն է։ Հայաստանը բենզին է ներկրում նաև Մալթայից, Բուլղարիայից, Ռումինիայից և այլն։

Բնական և հեղուկ գազի հիմնական մատակարարը ևս Ռուսաստանն է։ Հայաստան ներկրվող բնական գազի 20%-ն է բաժին ընկնում Իրանին։

«Հայաստանի վրա այս պահին գազի միջազգային գների բարձրացումները չեն ազդում։ Տվյալ պահին տուժում է եվրոպական շուկան, որը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական գազից, և իրենց համար հիմնական մատակարարը պետք է Կատարը լինի։ Դա կարող է մեր տնտեսության վրա անուղղակի գնաճի տեսքով ազդել ներմուծվող ապրանքների հաշվին, բայց՝ ոչ անմիջապես գազի գնի»,- նշում է Արթուր Ավետիսյանը։

Իրանական լրատվամիջոցները երեկ հայտարարել են, որ Իրանից սննդամթերքի և գյուղատնտեսական որոշ ապրանքների արտահանումն արգելվել է, որը ևս կարող է ազդել հայկական շուկայի վրա։

Հայ-իրանական առևտրի տվյալները թույլ են տալիս որոշակի հետևություններ անել։

Իրանի հետ առևտրում Հայաստանն առավելապես ներմուծողի դերում է. հիմնականում էլեկտրաէներգիա է արտահանվում

2025 թվականի տվյալներով՝ Հայաստանը Իրան է արտահանել 88 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 680 մլն դոլարի։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2024 թվականի համեմատ Հայաստանից Իրան արտահանումը կրճատվել է 18.3%-ով։ Փոխարենը 8.1%-ով ավելացել է ներմուծումը։

Հատկապես 2021 թվականից՝ Իրանից Հայաստան ներմուծումը զգալի աճել է։ Արտահանումը մնում է ցածր մակարդակում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031