Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Տուբերկուլոզի կաբինետի բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը կիսով չափ կրճատվել է. Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ  նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․

«Վտանգավոր հիվանդություն՝ կրճատված աշխատավարձով․

Տուբերկուլոզը համարվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, ինչը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

ԱԱՊ-ում (Առաջնային առողջապահական օղակ) գործող տուբերկուլոզի կաբինետի բժիշկներն ու բուժքույրերը կատարում են ծանր, բարձր ռիսկային և հանրային նշանակության աշխատանք՝ իրականացնելով ոչ միայն տուբերկուլոզի բուժում, այլև կանխարգելում՝ հաճախ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։

Տուբերկուլոզի կաբինետը ԱԱՊ-ի շրջանակում ապահովում է՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերում, կոնտակտավորների հսկողություն, ամբուլատոր բուժման կազմակերպում, բուժման շարունակական վերահսկում, հանրային առողջապահական հաշվառում։

ՏԲ կաբինետում սպասարկվում են տուբերկուլոզով հիվանդներ (ակտիվ և բուժման փուլում), տուբերկուլոզով հիվանդի կոնտակտավորներ,ռիսկի խմբեր՝ ՄԻԱՎ ունեցողներ, քրոնիկ հիվանդներ, սոցիալապես խոցելի անձինք, ՏԲ-ի կասկածով ուղեգրված քաղաքացիներ։

Եվ այս պայմաններում այդ բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է շուրջ 50 տոկոսով։

ՀՀ առողջապահության նախարարություն, եթե հիվանդությունը ճանաչված է որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող, ապա պետությունը պարտավոր է ապահովել անվճար հետազոտություն, ապահովել անվճար բուժում և դեղորայք, չթողնել բուժման ֆինանսական բեռը քաղաքացու վրա, ապահովել համապատասխան մասնագետների կողմից շարունակական հսկողություն։

Իսկ սա նշանակում է մեկ բան․ այդ ծառայության ֆինանսավորումն ու բուժաշխատողների վարձատրությունը պետք է իրականացվի բացառապես PER CAPITA սկզբունքով, ոչ թե «ապահովագրական խորհրդատվությունների», հաշվետվական մանիպուլյացիաների կամ թվային իմիտացիաների միջոցով։

Հ․ Գ․ Ինչպես կասեր դասականը՝ ուշքի եկեք…»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև