Թյուրիմացություն է․ նման հրահանգ երբևէ չի եղել․ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցը՝ հրապարակված ձայնագրության մասին | Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ ձայնագրություն՝ Արմավիրում Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդ են հավաքագրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150 000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ. Վարդևանյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանի հրատապ ասուլիսը | Սամվել Կարապետյանը 25 մլն դոլարի ներդրում է կատարել Արցախի կենտրոնական հիվանդանոցի համար. այն տարածաշրջանի ամենաժամանակակից տեխնիկան ուներ. Մելոյան (տեսանյութ) | «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև | Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան | Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք․ Նարեկ Կարապետյանը՝ Սևանում (տեսանյութ) | Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ցայտնոտային վիճակի պատճառը Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում. Պատասխանը համարժեք է լինելու. Իվետա Տոնոյան | Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին (Տեսանյութ)

Լրահոս

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, մարտի 30-ին նրան սրտի կատետերիզացիա կանեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

Նրա խոսքով՝ Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։

«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։ Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։

Երբ նրան նոր էին ազատել գերությունից, նկատվում էր միայն զարկերակային ճնշման բարձրացում և ընդհանուր վիճակն այդքան ծանր չէր թվում։ Սակայն վերջին շրջանում նրա վիճակը կտրուկ վատացել է։

Ինչպես պարզաբանել են բժիշկները, ի սկզբանե թաքնված ախտանիշները կարող են ի հայտ գալ ուժեղ սթրեսից հետո։

Պատասխանելով գերության մեջ անցկացրած օրերի մասին հարցին՝ Լինդան նշեց, որ առանց ցավի դա անհնար է նկարագրել։

«Այն, ինչի միջով նա անցել է, ցանկացած մարդու կարող է դեպրեսիայի մեջ գցել՝ ֆիզիկական, էմոցիոնալ և հոգեբանական խոշտանգումներ: Սիրտ կոտրող բան է։ Չնայած այս ամենին՝ նա պինդ է մնում, ժպտում է, փորձում է ուժեղ լինել, հենարան լինել մեզ համար»,-ասաց Լինդան։

Նա հավելեց, որ ընտանիքը նույնպես փորձում է սատարել Վիգենին՝ թաքցնելով սեփական ցավը։ Մոտ ժամանակներս Վիգենին կայցելի նրա դուստրը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանին է փոխանցել չորս հայ գերիների, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքչյանին։ Վիգենը լիբանանահայ է, նա գերեվարվել էր Շուշիում 2020 թվականի նոյեմբերին և Բաքվում դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Facebook
Twitter

Կարդացեք նաև