Հունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել | Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին | Իրանի ԱԳՆ-ն հերքել է Դոհայում հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը | ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ | Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի. Օրբելյան | Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Թուրքիա | Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ | ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից | «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի | Սահմանադրականի դատարանը միակ մարմինն է, որը վերիշխանական է, կարող է վեր լինել բոլոր ճնշումներից․ Վարդևանյան

Լրահոս

ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հերքել է փետրվարի 28-ին Լամերդ քաղաքում մարզասրահի և տարրական դպրոցի շենքերին հարվածներ հասցնելու մեղադրանքները: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է հրամանատարության կայքում:

«Մի քանի լրատվամիջոցներ վերջերս հայտնել են փետրվարի 28-ին ամերիկյան զորքերի կողմից իրանական Լամերդ քաղաքում մարզասրահին և բնակելի թաղամասին հասցված ենթադրյալ հարվածների մասին: Այս հաղորդումների ստուգումից հետո Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է այդ մեղադրանքների կեղծ լինելը»,- ասված է հայտարարության մեջ:

Հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն փետրվարի 28-ին որևէ հարված չի հասցրել Լամերդ քաղաքին և հարակից տարածքներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈՒ-ն օգտագործել է վերջերս մշակված Precision Strike Missile (PrSM) փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը փետրվարի 28-ին Իրանի հարավում գտնվող Լամերդ քաղաքին հարվածելու համար: Նշվում էր, որ հարձակման հետևանքով վնասվել է մարզասրահի և տարրական դպրոցի շենքը, զոհվել է 21 մարդ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի տեղեկություններով՝ ևս 100 մարդ ստացել է վնասվածքներ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև