ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ | Փամբակ գետում տղամարդու դին հայտնաբերելուց հետո փրկարարները որոնում են երկրորդ անձին | Երևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ | Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Լրահոս

ՀՀ-ի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար․ միայն ՌԴ-ի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել․ Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները համաձայնության եկան ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։

Եվ երեսուն տարվա ընթացքում երկաթուղով Հայաստան ժամանած առաջին հացահատիկի խմբաքանակը ռուսական էր։ Պարարտանյութերն այժմ սկսում են ժամանել, և բեռների տեսականին ընդլայնվում է», — հայտարարել է Օվերչուկը։

Նա համոզված է. «Սա օգտակար է բոլորի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի»։ «Բոլորն ունեն եկամտի նոր աղբյուր, և Ռուսաստանը դրա հետ անմիջական կապ ունի», — հայտարարել է փոխվարչապետը։

«Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է մեր երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների ավելացմամբ։ Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին և Վրաստանին ԵԱՏՄ անդամ պետության ապաշրջափակման հարցում շատ կառուցողական և արդյունավետ համագործակցության համար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, մենք նորմալ հարաբերություններ ունենք Հայաստանի հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ։ Բացի այս չորս երկրներից, այնտեղ այլ հարևաններ չկան», — հավելել է Օվերչուկը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև