Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով արյունահեղության. Միքայել Մինասյան

Սերժ Սարգսյանն այն եզակի մարդկանցից է՝ ոչ միայն Հայաստանի ղեկավարների, այլև ընդհանրապես իմ կյանքում հանդիպած անհատների շարքում, ով հրապարակավ ընդունում է իր սխալը։ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է։ Մենք, ցավոք, հաճախ պատրաստ ենք գնալ մինչև կործանում, միայն թե չասենք՝ «Այո՛, այստեղ սխալվել ենք», ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ես դա երբեք չեմ համարել թուլություն։ Ընդհակառակը, սա ներքին ուժի, քաղաքական հասունության և մարդկային մեծության նշան է։ Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով ժողովրդի ճնշման պայմաններում հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով ներքին բախման ու արյունահեղության։

Սերժ Սարգսյանի սխալները, իհարկե, չեն վերանում միայն այն պատճառով, որ նա դրանք ընդունում է։ Բայց սխալի ընդունումն արժեք ունի այն ժամանակ, երբ դրանից բխում է հետևություն՝ չկրկնել նույնը, չտրվել ամբիցիաներին, վեր կանգնել անձնական ու թիմային շահերից և առաջնորդվել բացառապես պետական ու ազգային շահերով, այլ ոչ թե զոռբայությամբ ու իրականությունը հերքելու համառությամբ։

Շնորհակալ եմ նրան իր սկզբունքայնության, ազնվության ու ներքին ամրության համար։

Հ.Գ. Ութ տարի առաջ՝ հենց այս օրը, կյանքումս առաջին անգամ նստեցի Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենան։ Այդ նույն մեքենան նրան վերջին անգամ Բաղրամյան 26-ից տուն տարավ։ Մի օր անպայման կպատմեմ այդ օրվա մասին՝ ինչպես էր ոգևորված ժողովուրդը ճանապարհում Սերժ Սարգսյանին՝ դեռ չգիտակցելով, թե ինչ է սպասվում իրեն ու երկրին։ Ութ տարի անց՝ արդեն մեկ այլ երկրում և բոլորովին այլ հանգամանքներում, կրկին Սերժ Սարգսյանի հետ նույն մեքենայում էի»,-գրել է Միքայել Մինասյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031