Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղաuպանnւթյուն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է։

Ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ելույթում։

«Մեծարգո’ նախագահող, հարգելի գործընկերներ

Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին։ Խորին հարգանքով այդ հանցագործությունների բոլոր զոհերի նկատմամբ՝ իմ ելույթի առանցքում կլինեն հայերը, քանի որ այսօր՝ Ապրիլի 24-ին, լրանում է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը, և որովհետև իմ հայրենակիցներն են պատվիրակել է ինձ դա:

Ես ո’չ առաջին և, միանշանակ, ո’չ վերջին պատգամավորն եմ, ով այս դահլիճում խոսում է Հայոց Ցեղասպանության մասին։ Ոմանց մոտ կարող է տպավորություն ձևավորվել, թե այս թեման չափազանց հաճախ է քննարկվում այստեղ. այո’, 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն հայ է սպանվել, այո’, դա կոտորած էր, ողբերգություն, բայց իրողություն, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ։ Ի՞նչ կարելի է հիմա անել։ Այսօր դուք մտածում եք, որ աշխարհն ունի բոլոր գործիքները կանխելու նման հանցագործությունները՝ միջազգային իրավունք, ինստիտուտներ, մեխանիզմներ։

Դուք չարաչար սխալվում եք, հարգելի’ գործընկերներ։

2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը։ Ոմանք կարող են պնդել, թե սա իրենց ընտրությունը կամ որոշումն էր։ Թույլ տվեք ինձ ներկայացնել մի փաստ, որը կապացուցի հակառակը. ավելի քան 60 մարդ մահացել է դեպի Հայաստան տանող ճանապարհին։ Այո’, 21-րդ դարում Եվրոպայում ավելի քան 60 մարդ մահացել է՝ փորձելով փրկվել ադրբեջանական ռեժիմից։ Սա բնավ հնարավոր չէ բնութագրել որպես «ընտրություն կամ որոշում»։

Միջազգային հանրությունը կարող է արձագանքել՝ վկայակոչելով, որ առկա են նման գործողությունները դատապարտող ընդունված բանաձևեր։ Իսկապես, մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, արել են դա, որի համար մենք շնորհակալ ենք։ Իսկ ի՞նչ, եթե ես ձեզ ասեմ, որ հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է, որը հիմնովին ոչնչացվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Դուք կարող եք ինձ հարց հղել, թե ինչու չեմ տրամադրում ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը։ Պատասխանը պարզ է. միակ հասանելի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելությանը մուտք գործել տարածք։

Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս ԵԽԽՎ անդամության ընթացքում։ Չկա մեզ արդարացում։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեկ բռնապետ կարող է ավելի հզոր լինել, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Եվ, այնուամենայնիվ, նա շարունակում է պահել իմ 19 հայրենակիցներին Բաքվի բանտերում՝ չունենալով նրանց ազատ արձակելու մտադրության ոչ մի նշույլ։ Նա շարունակում է օկուպացված պահել իմ երկրի ավելի քան 200 քառ. կմ տարածքը։ Նա շարունակում է թաքցնել 2020 թվականից ի վեր անհայտ կորած հարյուրից ավելի անձանց մասին տեղեկատվությունը։

Եվ, չնայած այս բոլոր ողբերգությունների հանդեպ աշխարհի անտարբերությանը, ես կանգնած եմ այստեղ՝ որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում՝ ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ՝ ԵՍ ՈՂՋ ԵՄ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031