Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ

Լրահոս

Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են․ ահազանգ

«Մանկապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի գյուղերից մեկում, սակայն հանցագործներն այժմ ազատ շրջում են։  Սկզբում քրեական գործ է հարուցվել, հանրային քրեական հետապնդում է իրականացվել 1965 թ․ ծնված Ա․ Վանեսյանի և Ռ․ Եսայանի նկատմամբ, սակայն Տավուշի մարզի դատախազ Գ․ Հակոբյանի որոշմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է»։

Այս մասին NewDay.am-ին ահազանգում է տուժող աղջկա հարազատներից մեկը։

Ըստ հարազատի՝ այդ ժամանակ 14-ամյա աղջիկը ցուցմունք է տվել, մասնակցել է դեպքի վայրի զննությանը և մանրամասնել դեպքի հանգամանքները։

«Երեխան փորձեց ապացուցել տեղի ունեցածը, բայց տեր չուներ, ահաբեկված էր։ Մայրը մահացած էր, իսկ հայրը հետագայում հրաժարվեց երեխայի խնամակալությունից։ Սկզբում նա ցուցմունք էր տվել, պատմել էր դպրոցի տնօրենին, սակայն հիմա հրաժարվում է խոսել այդ թեմայով։ Երեխան այժմ գտնվում է խնամքի կենտրոնում։

Ինչքան գիտենք, նրան առանց փաստաբանի 4 ժամ հարցաքննել են։ Հարցաքննությանը մասնակցել է նաև Բերդի համայնքապետարանի սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցը, որը, մեր տեղեկություններով, գործով անցնող մեղադրյալներից մեկի բարեկամն է` Ա․ Եսայանը»,– նշեց հարազատը։

Մեզ դիմած քաղաքացու խոսքով՝ Վեդիի դեպքից հետո կարծում են, որ եթե հետամուտ լինեն, այս դեպքն էլ կարող է բացահայտվել։

«Ուզում եմ մտածել, որ այս գործը ևս հնարավոր է վերաբացել։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին։ Երեխան ճանաչվել է տուժող, սակայն 2024 թվականին գործը կարճվել է։ Եթե լավ փաստաբան լինի, ամեն ինչ կբացահայտվի»,– նշեց քաղաքացին՝ հավելելով, որ իրականացված քննության նկատմամբ վստահություն չունեն։ Նրանք փորձել են նաև բողոքարկել դատախազի գործողությունները, սակայն իրենց ասել են, որ նման իրավասություն չունեն։

NewDay.am-ին տրամադրվել են նաև այլ տվյալներ, որոնք չենք հրապարակվում՝ ելնելով երեխայի լավագույն շահից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև