Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Եվ այս ֆոնին հիշատակվում են նաև նրա անվան շուրջ նախկինում առաջացած մի քանի աղմկահարույց պատմություններ՝ մասնավորապես նրա մոր անունով սոցիալական ցանցում տարածված հայհոյանքները և ադրբեջանական պատվիրակության՝ Երևանում հյուրընկալության հետ կապված դրվագները։

Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ

2023 թվականի հուլիսին Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների մեկնաբանություններում «Աիդա Հայրապետյան» անունով օգտահաշվից հայտնվել էին կոպիտ, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ։ Այդ օգտահաշիվը լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Մարիա Կարապետյանի մայր։

Հրապարակված մեկնաբանություններից մեկը, օրինակ, վերաբերում էր Մարիա Կարապետյանի քննադատներից մեկին և պարունակում էր սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ։ Դրանցից հետո սոցիալական ցանցերում բուռն արձագանք եղավ․ օգտատերերը քննադատեցին ոչ միայն մեկնաբանությունների բովանդակությունը, այլև այն փաստը, որ դրանք, ըստ հրապարակված տվյալների, գրվել էին պատգամավորի մոր անունով։

Մեկնաբանությունների սքրինշոթները տարածող հրապարակումներից մեկը նույնիսկ վերնագրվել էր. «Մարիա Կարապետյանի մայրը մանրամասն պատմում է՝ ինչպես է ունեցել իր դստերը»։

Սակայն այս պատմության ամենակարևոր հանգամանքն այն է, որ Մարիա Կարապետյանը հերքել էր իր մոր՝ այդ մեկնաբանությունների հեղինակ լինելը։ 2023 թվականի հուլիսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. «Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի»։ Կարապետյանը բացատրել էր, որ հնարավոր է՝ որևէ մեկը իր մոր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է ստեղծել։

Արշավ՝ նախկին օմբուդսմենի դեմ

«Դեժավյու» տելեգրամյան ալիքի ներկայացմամբ՝ նախկինում գրել էր, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ հարձակումները և նրա կառույցի ֆինանսավորման կրճատումը նախաձեռնել էր անձամբ Մարիա Կարապետյանը՝ իր ադրբեջանցի ընկերների հորդորով, որոնք կապված են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ։ Ըստ աղբյուրի՝ նպատակ է եղել Թաթոյանին փոխարինել մեկով, ով գերիների և անհետ կորածների հարցը չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման օրակարգից։

Նույն ալիքը նաև հիշեցնում է, որ ժամանակին հենց Մարիա Կարապետյանն էր Ազգային ժողովի անցագիր տրամադրել տրանսգենդեր անձին, ով աղմկահարույց ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։

Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում

Ադրբեջանական կապերի մասին հրապարակումներով հանդես է եկել նաև «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով 2015 թվականին ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը Կարապետյանի մասնակցությանը։

Ըստ ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ յութուբում հրապարակած տեսանյութի՝ պատգամավորը պարել է խարույկի շուրջ և ասել. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»։

Լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան կառույցներում, մասնավորապես «Rondine Cittadella della Pace» կազմակերպությունում վերապատրաստված և դրա տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված Կարապետյանը խաղաղություն է քարոզում Հայաստանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հավակնություններ է ներկայացնում հայկական տարածքների նկատմամբ՝ խոսելով նոր պատերազմի մասին։

Ադրբեջանցի պատգամավորների հյուրընկալության պատմությունը

Մարիա Կարապետյանի անվան հետ կապվող մյուս աղմկահարույց պատմությունը վերաբերում է 2022 թվականի փետրվարին Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ «Եվրանեսթ»-ի շրջանակում Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անվտանգությունն ու հյուրընկալությունը կազմակերպելու գործընթացում Մարիա Կարապետյանը, որպես հայկական պատվիրակության ղեկավար, հայտարարել էր, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերին պետք է պատշաճ ընդունել։ Մինչդեռ Երևանի ռեստորաններից մեկը հրաժարվել էր ադրբեջանական պատվիրակությանը սպասարկել։

Բողոքի ակցիա՝ պատգամավորի տան մոտ

Իսկ դեռևս 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել Կարապետյանի բնակության վայրում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ։

Այսօր այդ դրվագները նոր նշանակություն են ստանում՝ հաշվի առնելով, որ Մարիա Կարապետյանին առաջարկվում է ղեկավարել հենց ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովը․ մարդ, որ պետք է դատի իր մյուս գործընկերներին, քննարկի նրանց վարքը, էթիկական պարտավորությունները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031