Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Մեծ երթ դեպի Եռաբլուր

Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ։

Արցախի ազատության համար զոհվածների հազարավոր մայրերի, հայրերի, հարազատների և մտերիմների խնդրանքը արտահայտելով՝ նախաձեռնող խումբը դիմում է բոլորիդ՝ առաջարկելով 2026 թվականի սեպտեմբերի 19-ին անցկացնել համազգային Հիշատակի օր՝ սգո երթով դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

1988-ից մինչև 2023 թվականը տևած պայքարի տարիների ընթացքում մենք կորցրել ենք տասնյակ հազարավոր մեր որդիներին, հայրերին, եղբայրներին, ամուսիններին, հարազատներին ու մտերիմներին։ Մենք կորցրել ենք սուրբ գերեզմաններ, եկեղեցիներ, տներ և մեր Հայրենիքը՝ Արցախը։

Մինչ օրս անհայտ է հարյուրավոր անհետ կորածների և գերեվարվածների ճակատագիրը։ Բանտերում տառապում են մեր հայրենակիցները, իսկ հազարավոր ընտանիքների սրտերը շարունակում են ապրել տագնապի և սպասման մեջ։

Մինչ օրս արյունահոսում են մեր սրտերը նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Հայկազովում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար։ Այս մարդկանց հիշատակը չի կարող մատնվել մոռացության։ Մենք իրավունք չունենք մոռանալու։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ ժամանակը ջնջի նրանց անուններն ու ճակատագրերը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեզ համար։

Մեր լուռ սգո երթը՝ դիմանկարներով, դրոշներով ու ծաղիկներով դեպի յուրաքանչյուր շիրիմ, կլինի հարգանքի և հիշատակի տուրք Հայաստանի և Արցախի այն փառապանծ որդիներին ու դուստրերին, որոնց մենք պարտական ենք մեր կյանքով։ Խոնարհում յուրաքանչյուրի հիշատակի առաջ։

Դիմում ենք բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով տարածել այս կոչը, արտահայտել ձեր կարծիքը 2026 թվականի սեպտեմբերի 19-ին համազգային սգո երթ՝ «Հիշատակի օր» անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաև հայտնել ձեր պատրաստակամությունը՝ կոնկրետ աջակցություն ցուցաբերելու դրա կազմակերպմանը։

Լրացուցիչ կհայտնենք կապի տվյալները, հավաքի վայրն ու ժամը, ինչպես նաև երթի երթուղին։ Թող այս օրը դառնա ոչ թե բաժանման, այլ ընդհանուր հիշողության, ընդհանուր ցավի և ընդհանուր աղոթքի օր։

Հիշողությունը մեր պարտքն է։

Հիշողությունը մեր պատասխանատվությունն է նրանց հանդեպ, ովքեր այլևս մեզ հետ չեն։ Քանի դեռ մենք հիշում ենք՝ նրանք կենդանի են։ Խաղաղություն մեր Հայրենիքին՝ Հայաստանին։

Եվ Արցախի շուտափույթ վերադարձ։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով կլսի, կաջակցի և կմիանա։

Նախաձեռնող խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031