Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ

Լրահոս

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։

Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 25-ին, երբ ձերբակալվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Դրան հաջորդած երկու օրերին իրավապահ և դատական համակարգի մի շարք աշխատակիցներ, մեր տեղեկություններով, փաստացի գիշերել են աշխատավայրերում։ Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Սակայն համակարգը դեռ չէր հասցրել դուրս գալ այս գործով ստեղծված գերլարված ռեժիմից, երբ սկսվեց մեկ այլ աղմկահարույց գործընթաց։ Երեկ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում։ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ առողջական վիճակի պատճառով դատարան է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերի ձերբակալությունների և մեկը մյուսին հաջորդող քննչական ու դատավարական գործողությունների շարքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել համակարգում։ Քննիչները, դատախազներն ու դատական համակարգի աշխատակիցները, մեղմ ասած, չեն հասցնում ո՛չ տուն գնալ, ո՛չ հանգստանալ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները իրավիճակը բնորոշում են մեկ բառով՝ խառնաշփոթ։ Մի աղմկահարույց գործով գործողությունները դեռ չավարտված՝ համակարգը ստիպված է ամբողջ ռեսուրսով ներգրավվել հաջորդում։ Այսպիսով՝ օգոստոսի 25-ից մեկնարկած աղմկահարույց ձերբակալությունների շղթան ոչ միայն քաղաքական ու հանրային մեծ արձագանք է առաջացրել, այլև իրավապահ և դատական համակարգը դրել է գերլարված աշխատանքային ռեժիմի մեջ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև