Skip to main content

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով

Լրահոս

Փաշինյանը ՀՀ-ն ներքաշում է նոր և ոչ պակաս մասշտաբային արկածախնդրության մեջ. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ՀՀ-ն ներքաշում է նոր և ոչ պակաս մասշտաբային արկածախնդրության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանը այս իմաստով այն մարդը չի, որ պետք է որոշի Արցախը հայկական է, թե ոչ, ինքը բնականաբար շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը և նրանց շահերը Հայաստանում: Ես նույնը ասել եմ և շարունակելու եմ պնդել, որ Արցախը հայկական է և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը քննարկման կամ սակարկման ենթակա չէ։ Բոլոր միջազգային հանդիպումներում, բոլոր հնարավոր տեղերում մենք բարձրաձայնում ենք այդ խնդիրը, բայց հարցը առաջ չի գնում, այն շատ դժվար է միջազգային օրակարգում պահել, քանի որ դրա թիկունքում չկա պետություն, ու ոչ միայն չկա պետություն, այլ պետությունը դրան դեմ է աշխատում:

Այս իմաստով մենք փորձում ենք ամեն ինչ անել հարցը օրակարգում պահելու համար, բայց մշտապես հանդիպում ենք ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների, այլ նաև Հայաստանի կառավարության հակահայկականությանը: Այս պահին խնդիրը հարցը պահելն է օրակարգում և թույլ չտալը, որ հարցը այդ ճանապարհով փակեն ու լեգիտիմացնեն Ալիևի արյունոտ ձեռքերը, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու ցեղասպանությունը»,- նշել է Սաղաթելյանը:

Անդրադառնալով գերիների հարցին՝ Սաղաթելյանը շեշտեց, որ առնվազն վերջին շրջանում կար երկու խոշոր հնարավորություն գերիների ազատման հարցը լուծելու.

«Անցած տարի Բաքվում տեղի ունեցած COP 29-ի միջոցառումն էր, մենք ամբողջ աշխարհով արշավ էինք սկսել, որ չի կարելի բռնապետական երկրում, գերիների ներկայության պայմաններում աշխարհի երկրների առաջնորդները լինեն Բաքվում, և փոքր աշխատանքի դեպքում հնարավոր էր միջոցառումից առաջ այդ հարցը լուծել, բայց չլուծվեց, այսինքն պետությունը այդ հարցով չի զբաղվում և դա փաստ է: Մեր բոլոր խնդիրները սկսվում են այնտեղից, որ Հայաստանի կառավարությունը հայկական շահերի հետ կապ չունի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրն է: Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Եռաբլուր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև