Skip to main content

Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Լրահոս

Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Ա

Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.Կաթողիկոսի՝ Արցախի անկախության օրվա առթիվ հղված ուղերձում:

«Ազգերն անցյալին են նայում, հպարտանում անցյալի ձեռքբերումներով, գիտակցում անցյալի թերությունները, սակայն միշտ ապագան ավելի ամուր հիմքերի վրա կերտելու գիտակցությամբ, հանձնառությամբ ու տեսլականով։ Հետևաբար, անցյալը պետք չէ դառնա անցած, այլ՝ վերանորոգ հավատքով ու նպատակասլաց կամքով դեպի ապագան բացվելու և քայլելու ամուր վճռականության վերահաստատման առիթ ու հիշեցում։

Այս հայեցակետով է հարկավոր մոտենալ Արցախի Հանրապետության անկախությանը։ Ազգերի պատմության մեջ պայմանները միշտ փոփոխական են։ Աշխարհաքաղաքական շահերի դասավորվածությունը՝ միշտ հարափոփոխ։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, տեսական հայեցակարգերից, ինչպես նաև տվյալ ժամանակի շահերի ու մոտեցումների պարտադրանքներից։ Հավատքին միախառնելով հույսը և այն թրծելով ամուր կամքով՝ հարկավոր է քայլել դեպի ապագա։

Այսօր, երբ հետադարձ հայացքով նշում ենք Արցախի Հանրապետության անկախության օրը, առաջին հերթին եկեք հիշենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց արյունը թափեցին հանուն Արցախի անկախության վերականգնման։ Եկեք նաև հիշենք Արցախի անկախության առավել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարներին, որոնք այսօր տառապում են Բաքվի բանտերում։

Արդարև, չի բավականացնում միայն հիշելը, հարկավոր է այն վերածել պայքարի՝ հանուն Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների վերահաստատման և Արցախի քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման։

Ասել ենք, կրկնում ենք և միշտ պիտի ասենք, որ Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ։ Այն մեր ազգի օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավի՝ որքան էլ փորձենք իրապաշտության պիտակի հետևում անցյալի էջը համարել փակված։

Վա՛յ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ սահմաններում՝ ծածկված իրապաշտության քողի հետևում։ Պատմության թատերաբեմում մնում են այն ազգերը, որոնք իրենց ներկան տեսնում են անցյալով ամրագրված և ապագայի տեսլականով հզորացած ու առաջ են քայլում վերանորոգ հավատքով ու հույսով։

Այսպի՛սին է եղել մեր ազգը։ Ա՛յս է պատգամը Արցախի Հանրապետության անկախության։ Մնանք ականջալուր և հավատարիմ մեր պատմությունից՝ հին թե նոր, մեզ փոխանցված սրբազան պատգամներին»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև