Skip to main content

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով

Լրահոս

Որոշ մարդկանց սենտիմենտալությունը չափազանց ընտրողական է եւ կեղծ. Անի Կարապետյան

Հասարակական գործիչ Անի Կարապետյանը գրում է.

Ինչ սենտիմենտալ եք որոշներդ։

Հայաստանի ողնաշարը ջարդելուց, Արցախը կապիտուլյացիայի ենթարկելուց, հազարավոր տղաների կյանքը հողին հանձնելուց հետո՝ այսօր ուզում եք, որ ես հուզվե՞մ Գագիկ Խաչատրյանի հաշմանդամության խղճուկ տեսարանից։

Գագիկ Խաչատրյանն այս երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Իսկ այդ հարստության ճանապարհին տնտեսության հետ ինչ է կատարվել՝ բոլորս շատ լավ գիտենք։

Եթե իմ երկրի տնտեսությունը լափում են, դա ուղիղ հարված է բանակին ու իմ զինվորին։ Որովհետև թալանված տնտեսությունը նշանակում է թուլացած պետություն, թուլացած բանակ և վտանգված զինվոր։

Ես արդարամիտ եմ և երբեք կեղծ բարոյագետ չեմ խաղացել։ Եվ չեմ պատրաստվում բարոյականություն խաղալ այս երկիրը լափածների նկատմամբ, որոնք իրենք բարոյականություն չեն ունեցել սեփական հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ։

Սա է այն ամենը, ինչ պետք է հիշել։

Թող մյուսներն էլ նայեն ու հասկանան՝ փողը միշտ չէ, որ փրկում է։ Հատկապես հարամ ճանապարհով ձեռք բերված փողը։ Այն մի օր կարող է ոչ թե փրկել, այլ խորտակել։

Կներեք, բայց որոշ մարդկանց սենտիմենտալությունը չափազանց ընտրողական է եւ կեղծ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև