Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Խորհրդարանական ընդդիմության միակ անելիքը այս պահին հանրաքվեն կանխելն է․ Մասիս Շիրոյան

Մասիս Շիրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

ՔՊ-ն կողմ է հանրաքվեին, որովհետև Ալիևն է տենց ուզում, որովհետև նաև Պուտինն է դեմ տվել, ու ասում է Փաշինյանին, որ աջակցում է վերջինիս նախաձեռնած հանրաքվեին։
Գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է, ու չփորձեք ասել, որ դուք ՈՉ-ի կողմնակից եք, դրանով իսկ հող նախապատրաստելով 6 կողմ կամ միգուցե միաձայն կողմ քվեարկելով հանրաքվեի անցկացմանը, հետո էլ մեկնաբանելով, որ իբր հանուն անկախության, բայց ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անփոխարինելիության քարոզ տանելով իրականում ատելություն գեներացնեք ՈՉ-ի նկատմամբ, ու երկքայլանոց կոմբինացիայով հայ ժողովրդին իրականում դրդեք գնալ ԱՅՈ քվեարկելու։
Հիշեցնում եմ, որ Խորհրդարանական ընդդիմության միակ անելիքը այս պահին հանրաքվեն կանխելն է, ցանկացած այլ պարագայում իրենք ուղիղ կերպով դառնում են շարքային քպ-ականներ, ու չկա ոչ մի արդարացում, ոչ մի բայց, ոչ մի հիմնավորում։
 Մարտական Եղբայրություն միաբանությունը դեռ 2024 թվականից ասել է, որ հանրաքվեի հարց կա, ու մենք դեմ ենք ցանկացած արտաքին պարտադրանքին, այս պահին ի դեմս Ալիևի և Պուտինի պարտադրանքներին, չնայած եթե դա անեն Մակրոնը և Թրամփը մեր արձագանքը ու անելիքները չեն փոխվելու։
Ու մենք փաստում ենք, որ խորհրդարանական ուժերի կողմից հանրաքվեն հաստատելու պարագայում, իսկական ՈՉ-ի հարթակ ստեղծելու շուրջ պատրաստ ենք հայկական խրամատում կանգնել իրապես անկախության համար պայքար մղող ուժերի հետ, անկախ նրանից, թե մնացած հարցերի շուրջ որքան տարաձայնություններ ունենք, բացառելով միայն խորհրդարանական ուժերին(վերևում նշել եմ, հանրաքվեի լինելու դեպքում իրենք ավտոմատ դառնում են ՔՊ-ի կցորդներ, իսկ մեր պայքարը նրանց օրակարգերի դեմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած):
Հ.գ. Հայաստանի Հանրապետությունը վեր է ամեն ինչից ու ամենքից։
Facebook
Twitter

Կարդացեք նաև