Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ

Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ Հայտնում են պաշտպանական թիմից։

«Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։  Սեպտեմբերի 2-ից նա կալանքի տակ է և, չնայած ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ միջնորդությունը մինչ օրս մնացել է անպատասխան։

ՄԻԵԴ-ում գործընթացը սկսվել է 2019 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի բացարձակ արգելքի շրջանակում։ 2020 թվականին ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել Խաչատրյանի բուժօգնությունը կալանավայրում, իսկ դրա անհնարինության դեպքում ապահովել նրա տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց։ 2024 թվականին ՄԻԵԴ է ներկայացվել նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ գանգատ, որի առումով ՄԻԵԴ-ը կարճ ժամանակ սկսել է գործով դատաքննությունը։ Ներկայումս ՄԻԵԴ-ը երկու գանգատները քննում է միասին։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից մեղադրյալ է մի շարք քրեական վարույթներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։ Նա չի ընդունում մեղադրանքները, իսկ գործերով վերջնական դատական ակտ չկա։ Յոթ տարի շարունակվող քրեական գործընթացին զուգահեռ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է, մինչդեռ բուժումը հիմնականում սահմանափակվել է ախտանշանային միջամտություններով։
Խաչատրյանի մոտ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային ողնաշարում տեղադրված իմպլանտը, պաշտպանական կողմի տվյալներով, տեղաշարժվել է՝ ցանկացած շարժման դեպքում առաջացնելով սուր ցավ։ Նրա մոտ առկա են նաև շաքարային դիաբետ, ուսահոդերի և սրտի խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա մոտ սահմանվել է ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան՝ 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։ Նա այլևս չի կարող ինքնուրույն տեղաշարժվել։ Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական փորձաքննություններով և մեկ տասնյակից ավելի տեղական ու միջազգային կոնսիլիումների եզրակացություններով։
Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։ 2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։ Արդյունքում՝ արդեն յոթ տարի անհրաժեշտ վիրահատությունը չստացած և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կորցրած անձը կրկին կալանքի տակ է։
ՄԻՊ-ի միջամտությունից հետո ապահովվել է խնամող անձ, սակայն խնդիրը լուծված չէ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչների խումբն այցելել է քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց Գագիկ Խաչատրյանի հետ, ուսումնասիրվել են նրա բժշկական օգնության, խնամքի և պահման պայմանները։ ՄԻՊ-ի իրավասությունների շրջանակում բարձրացված խնդիրներն արդեն հասցեագրվել են իրավասու մարմիններին, իսկ դրանց մի մասը լուծում է ստանում։
«Շնորհակալ ենք Մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան համայնքին արագ արձագանքի համար։ Այդ արձագանքը գործնական նշանակություն ունեցավ. ՄԻՊ-ի միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվեց խնամող անձ։ Սակայն նրա կյանքի և առողջության համար առկա վտանգները վերացված չեն։ Ժամանակին և հետևողական արձագանքը կարող է կանխել անդառնալի հետևանքներ, իսկ նման իրավիճակներում՝ նաև կյանք փրկել, կանխարգելով վտանգավոր ու ամոթալի նախադեպի սահմանումը»,– նշում է պաշտպանության թիմը։
Իրավապաշտպանները զգուշացնում են մարդու իրավունքների խախտման վտանգավոր նախադեպի մասին
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը նախօրեին առաջին անգամ հրապարակել էր նրա տեղափոխման և դատական նիստին մասնակցության կադրերը։ Պաշտպանները նշել էին, որ նախկինում ձեռնպահ են մնացել Խաչատրյանի առողջական վիճակը հանրայնացնելուց՝ հարգելով նրա և նրա ընտանիքի անձնական կյանքը, սակայն դիմել են այդ քայլին ներպետական իրավական պաշտպանության հասանելի միջոցները սպառվելուց հետո։
Հրապարակված կադրերը լայն արձագանք են առաջացրել։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը տեղի ունեցածը գնահատել է որպես խոշտանգում, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ ընդգծելով, որ այն չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է, որ տեղափոխումն իրականացվել է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցվել ակնհայտ ֆիզիկական տառապանքով։ Կազմակերպությունը պահանջել է ապահովել բժշկական հսկողություն, մասնագիտական ուղեկցություն և Խաչատրյանի ֆունկցիոնալ վիճակից բխող խելամիտ հարմարեցումներ։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատությունը չի ենթադրում մարդու նվաստացում, կտտանք կամ վրեժխնդրություն, իսկ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը հրապարակված կադրերն անվանել է «սադիզմ առանց սահմանների»։

Չանդրադառնալով հնչող մեկնաբանություններին՝ իրավական հանրությանն ենք ներկայացնում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման դինամիկան՝ ըստ հանրային աղբյուրների։ Լուսանկարներում Խաչատրյանն է՝ 2014-ին՝ նախարար նշանակվելիս, 2024-ին՝ անվասայլակով, և 2026-ին՝ պատգարակին։ 2019–2020 թվականների կալանքից հետո նա դատական նիստերին մասնակցել է նախ ձեռնափայտով, ապա՝ անվասայլակով։ Նա 71 տարեկան է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031