Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը պետք է հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորի, խնդիրները հնարավորինս առանց միջնորդների լուծի և համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել և Հայաստանն իսկապես դարձնել «Խաղաղության խաչմերուկ»։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե առաջիկա տասնամյակներին ինչպիսի տարածաշրջան կարող է ձևավորվել ներկայում իրականացվող խաղաղության քաղաքականության արդյունքում։

«Երբ նայում եմ, թե հետագայում ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, եթե լրացուցիչ խնդիրներ չառաջանան, և մենք ինքներս փորձենք մեր հարցերը լուծել մեր հարևանների հետ՝ առանց որևէ միջնորդության, համոզված եմ, որ հաջողություններ ունենալու ենք՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ ներկայում տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, կան խաղաղության և համագործակցության համար անհրաժեշտ հնարավորություններ, ցանկություն ու պատրաստակամություն։

«Հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Հիմա հնարավորություններ, ցանկություն և պատրաստակամություն կան։ Մենք ինքներս պետք է կարողանանք մեր հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորել և համատեղ ծրագրեր իրականացնել։

Ես նկատի ունեմ և՛ ԹՐԻՓՓ-ը, և՛ հետագայում էներգետիկ, ինչու ոչ՝ նաև այլ համատեղ ծրագրերը, որոնք օգտակար են լինելու ոչ միայն առանձին մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի համոզմամբ՝ Հայաստանը պարտավոր է օգտագործել տարածաշրջանային համագործակցության համար ստեղծված հնարավորությունը և գործնականում դառնալ «Խաղաղության խաչմերուկ»։

«Հիմա մենք նոր հնարավորություն ունենք և պարտավոր ենք այդ հնարավորությունն օգտագործել, իսկապես դառնալ «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծել է նախագահը։

Նախագահ Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Պետր Պավելի հետ, Չեխիայի Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ելույթով հանդես եկել CEVRO համալսարանում, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև