Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան

Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար: Այս մասին Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը:

Պատասխանելով այն պնդումներին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարումը ստանձնել է եվրոպական ինտեգրման գործընթացը տորպեդահարելու նպատակով՝ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարանջատել եվրոպական ինտեգրումը և Եվրամիությանն անդամակցությունը։

«Ուժեղ Հայաստանը միանշանակ կողմ է եվրոպական ինտեգրմանը և պատրաստվում է նախաձեռնողական քաղաքականություն վարել այդ ուղղությամբ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկություններ, որոնք կմոտարկեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները, կնպաստեն Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և պետական ինստիտուտների աշխատանքի բարելավմանը»,- նշել է նա։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցին՝ Հարությունյանը նշել է, որ այսօր արդեն եվրոպամետ շրջանակներում են մտահոգություններ հնչում հենց Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների առնչությամբ։ Հարությունյանը նշել է, որ այդ հայտարարություններից բացահայտ դարձավ, որ գործող իշխանությունները նույնիսկ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործող իշխանությունը քաղաքացիների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ընդունել է՝ արհեստականորեն կանխելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031