Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Սիսիան քաղաքում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում։ Սիսիանի բնակիչները մեզ պատմեցին, որ արդեն երկու օր է՝ դուռ ու լուսամուտները պինդ փակում են, իսկ գիշերները, ինչպես իրենք են ասում, «մի աչքը բաց» են քնում։ Ամեն անսովոր ձայնից կամ դխկոցից վեր են թռչում՝ ստուգելու հանկարծ մեկ այլ ադրբեջանցի «չի՞ այցելել» իրենց տուն։

Բնակիչների խոսքով՝ կատարվածից հետո քաղաքում լարվածությունն ու անհանգստությունը զգալիորեն աճել են։ Մարդիկ փորձում են հնարավորինս չմնալ միայնակ, ուշ ժամերին դուրս չգալ տներից, իսկ երեխաների անվտանգությանը հատկապես մեծ ուշադրություն են դարձնում։

Մեզ պատմում են, որ անգամ բարձր դասարաններում սովորող երեխաներին ծնողներն են ուղեկցում դպրոց, ապա դասերից հետո կրկին գնում դիմավորելու եւ տուն ուղեկցելու։ Քաղաքում ամենափոքր կասկածելի ձայնն անգամ մարդկանց զգաստացնում է։ Նրանք ասում են` մենք մեր երկրում վախի մեջ ենք ապրում, ինչը երբեք չի եղել:

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ լուրերը, թե էլի զինվորներ կան ՀՀ տարածքում, որոնց որոնումները շարունակվում են, իրականությանը չեն համապատասխանում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև