Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջն այս պահին վիրահատում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա քույրը։
Կնոջ առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, որտեղ հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։
Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Դեպքից հետո Մուսաևը դիմել է փախուստի, սակայն իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Շաքիի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։
Ադրբեջանի քաղաքացին երկու ամսով կալանավորվել է։


















































