Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է մարդկային ճակատագրեր, կյանքեր | Դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը, Գոռ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն անհիմն էր. Գայանե Պապոյան | Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել․ Իրանի նավթի նախարար | ՔՊ-ից միայն մեկ հոգի է ցավակցել Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ, մի բան պարզ է՝ մարդկությունը չպետք է կորցնենք. Նարեկ Կարապետյան | Երևանում կարող է գործել կենտ և զույգ համարանիշներով երթևեկության սահմանափակում | Եթե ես հանկարծ բանտում մահանшմ, ինձ հետ և իմ հիշատակի հետ այդպես չվարվեք. Արման Եղոյանը՝ կուսակիցներին | Հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի ու Հնդկաստանի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ. Արամ Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմանադրության դիզայնը Բաքվում է արվել, Ալիևի հետ անգամ ՀՀ ջրային ռեսուրսների հարցն է քննարկել | Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել | Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան | Հայաստանում մեր գործունեությունն անկախ է և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապեր չունենք. «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի հայտարարությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատություն Գագիկ Ծառուկյանին, ազատություն Բաքվում պահվող գերիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Գրիգորյանը խոսքի համար մահացա՞վ, լու՞րջ եք ասում, ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա․ Ռուբինյան | Քաղաքական միտքն այս մասին լռում է. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպшնել նաև միտքը. Արտակ Զաքարյան

Լրահոս

Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբում առաջին երեք տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է բարդ, սակայն շտկելի մրցաշարային իրավիճակում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, որը մրցաշարը սկսել էր Լատվիայի նկատմամբ տպավորիչ տնային հաղթանակով (2:0), զիջեց Չեռնոգորիային (2:3), իսկ նախօրեին Նիկոսիայում 0:2 հաշվով ցավալի պարտություն կրեց Կիպրոսի ընտրանուց։

Կիպրոսի հետ հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում։ Տանտերերը մաքսիմալ արդյունավետությամբ օգտագործեցին հայկական պաշտպանության թերացումները։ 19-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից և դարպասապահ Արսեն Բեգլարյանի անվստահ խաղից հետո հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, իսկ 31-րդ րոպեին Անդրոնիկոս Կակուլիսը՝ եզրափակելով Յաննիս Պիտտասի փոխանցումը, կրկնապատկեց առավելությունը։

Երկրորդ խաղակեսում սցենարը բեկելու իրական հնարավորություն ստեղծվեց. 52-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո կիպրացի Կոստաս Պիլեասը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց դաշտից՝ Բանդիկյանի նկատմամբ կոպիտ խախտման համար։ Չնայած գրեթե մեկ խաղակես ունեցած թվային առավելությանը և մրցակցի դարպասին ուղղված հարվածներին՝ Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց գոլ հեղինակել։

Կիպրական մամուլը, արձագանքելով արդյունքին, շեշտում է սեփական թիմի տակտիկական կարգապահությունն ու արդյունավետությունը, որը թույլ տվեց 10 հոգով անառիկ պահել դարպասը «որակ և արագություն ունեցող» մրցակցի դեմ խաղում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսում չի թաքցրել իր հիասթափությունը՝ կատարվածի պատասխանատվությունը վերցնելով իր վրա.

«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում։ Ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալը, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը»։

Մասնագետը նաև ընդգծել է վնասվածքների գործոնը՝ նշելով մեկնարկային կազմում հայտավորված Ղարիբյանի՝ նախավարժանքի ժամանակ ստացած վնասվածքն ու հանդիպման ընթացքում Բանդիկյանի կորուստը, սակայն հավելել է, որ այս պարտությունը չպետք է հոգեբանորեն կոտրի թիմին։

Զուգահեռաբար Ռիգայում Չեռնոգորիան Վասիլիե Աջիչի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ՝ դառնալով խմբի միանձնյա առաջատարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև