Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Արցախցիները ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես կգան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։

Մեր տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համաձայնությամբ։ Խորհրդարանի արտահերթ նիստում հինգ խմբակցությունները նախատեսում են միասնական հայտարարություն ընդունել, կոչ անելով ՀՀ իշխանություններին՝ չընդունել խաղաղության պայմանագրի որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախի հարցը դուրս կթողնվի, ասել է թե՝ կոչ կանեն մերժել Արեւմուտքի առաջարկը եւ համաձայնել ռուսական տարբերակին։

Մեզ ասացին, որ խորհրդարանի հանդիպումից առաջ նախատեսվում է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որն ավելի մեղմ կլինի, քան խորհրդարանինը, եւ նախագահը կներկայացնի Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը՝ ընդգծելով ՌԴ-ի դերը։ Իսկ հետո ժողովուրդը Վերածննդի հրապարակում իր համաձայնությունը կտա այդ հայտարարություններին։ Հատկանշական է, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031