Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

18 տարի Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած Վիկտոր Սողոմոնյանը հեռանում է

Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ NEWS.am-ը զրուցել է Երևանում մեկնարկող լրագրողական վարպետության հատուկ դասընթացների և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասին։

Պարոն Սողոմոնյան, եթե չեմ սխալվում, Ձեր կազմակերպած լրագրողական վարպետության դասընթացները սկսվում են գալիք շաբաթ։ Բացի Ձեզանից, ովքե՞ր են հանդես գալու դասախոսություններով։

Իսկ ովքե՞ր են ունկնդիրերը։ Ովքե՞ր են արձագանքել դասընթացներին մասնակցելու հրավերին։

Ուրախ եմ, որ առաջին հերթին արձագանքեցին բազմաթիվ ճանաչված լրագրողներ, հեռուստամեկնաբաններ և հաղորդավարներ։ Ուրախ եմ նաև, որ դիմողների մեջ կան և ուսանողներ, և սկսնակ լրագրողներ։ Գործընկերներիցս ոմանք կմասնակցեն ազատ ունկնդրի կարգավիճակով։ Ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ 40 ունկնդրի մասին է։ Հուսով եմ, որ կարդարացնեմ նրանց բոլորի սպասելիքները, մեծ պատասխանատվություն եմ զգում այդ առումով։

Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է դասընթացներին մասնակցելու վարձավճարը։ Եվ ինչպե՞ս եք ընտրել ունկնդիրների կազմը։

Դասընթացներն անվճար են։ Մեծ հաշվով, սա լրագրողական փորձի փոխանակման տեսակ է, տարբեր որակավորում ու փորձ ունեցող լրագրողների ազատ շփում՝ մասնագիտական թեմաների շուրջ։ Առանց վճարի, գնահատականների ու դիպլոմների։ Բայց եթե ամեն ինչ հաջող ընթանա, և զգամ, որ շարունակությունը պահանջված է, ապա դասընթացներին իրավաբանական ու կազմակերպական ձև կհաղորդեմ, օրինակ՝ մշտական գործող մասնագիտական մասնավոր դպրոցի ու, կարծում եմ, այդ ժամանակ մասնակցության վճար կսահմանվի, ուսման վարձ։ Իսկ այս անգամվա ունկնդիրներին ընտրել եմ դիմորդների հետ ճանաչողական զրույց անցկացնելուց հետո։

Ի՞նչ հաճախականությամբ եք պատրաստվում կազմակերպել այս դասընթացները։

Կրկնվեմ՝ եթե ամեն ինչ հաջող ընթանա՝ ապա տարին մեկ-երկու անգամ, տասնօրյակներով, երեկոյան ժամերին, 18։30-ից հետո, ինչպես այս անգամ։ Կարծում եմ՝ հարմար ձևաչափ է, հատկապես գործող լրագրողների համար։

Պարոն Սողոմոնյան, թեմայից դուրս մեկ հարց։ Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում, թե պատրաստվում եք լքել ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Վերջերս էլ մի պահ շրջանառվեց սոցիալական ցանցերում։ Ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը։

Եթե ընդամենը երեք ամիս առաջ հարցնեիք, կասեի՝ ոչ։ Բայց այսօր այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։ Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի։ Գումարվեց նաև այն հանգամանքը, որ անձնական գործերիս բերումով այս և, ըստ ամենայնի, նաև գալիք տարվա մեծ մասն անցկացնելու եմ Հայաստանից դուրս, ինչի պատճառով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կարողանալու եմ կատարել հիմնականում հեռավար կարգով։ Ի վերջո, բոլոր այս հանգամանքները ստիպեցին ինձ բարդ որոշում կայացնել։ Նախագահ Քոչարյանի հետ տարվա սկզբին քննարկեցինք իրավիճակը ու պայմանավորվեցինք, որ մարտ ամսին կթողնեմ իր գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Թեև վստահ եմ, որ և մեր գործընկերները, և համախոհները, և քաղաքական շրջանակները քաջատեղյակ են, այնուամենայնիվ, կանխելով հավանական ասեկոսեներն ասեմ․ գրասենյակից հեռանում եմ բացառապես նշածս պատճառներով, առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի։ Ուրախ եմ արձանագրել, որ նախագահ Քոչարյանի հետ 18 տարիների համատեղ աշխատանքը, որ շատ հաճախ ընթացել է կոշտ քաղաքական պայքարի պայմաններում, լինեինք իշխանություն, թե ընդդիմություն, մեր հարաբերություններն անդառնալի բարեկամականի է վերածել ու վեր կանգնեցրել բոլոր տեսակի պայմանականություններից։ Սա պատիվ եմ համարում։

Իսկ չե՞ք մանրամասնի՝ ինչ ստեղծագործական գործունեության մասին է խոսքը։

Եթե երկու բառով՝ բազմասերիանոց ֆիլմեր նկարահանելու մասին է խոսքը։ Բայց սա ամենը չէ։ Կպատմեմ մի առիթով, առանձին հարցազրույցի առարկա է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031