Skip to main content

Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | լ են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է | «Հայաստանը աջակցում է Պաղեստինին, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելին»․ թուրք նախկին պատգամավոր | Air India-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել առևшնգման մասին աhազանգից հետո

Լրահոս

Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է։
«Առավոտ բարլուսով Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ էության, նա նշում է, որ «խաղաղության» հասնելու համար պետք է ամբողջովին դուրս գալ Ադրբեջանի հետ պահանջների տրամաբանությունից։ Ավելին, իր խոսքում նա ընդգծում է, թե Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից «տպավորություն է ստացել, որ վերջինս էլ է դրան կողմնակից»։
Այս մոտեցման տրամաբանությունը, մեղմ ասած, մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ։ Այն պարագայում, երբ խաղաղության հասնելու նախապայման է ներկայացվում Ադրբեջանի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, այդ պահանջների մասին խոսելն ինքնին կարող է ներկայացվել որպես խաղաղության դեմ ուղղված քայլ։ Հենց այս տրամաբանությունն է հիմք տալիս ենթադրելու, որ առաջիկայում կարող է սկսվել հանրային բռնաճնշումների նոր ալիք, երբ տեղի ունեցած և դեռևս սպասվող արհավիրքների վերաբերյալ գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնող քաղաքական ուժերն ու անհատները հայտնվեն պետական մամլիչի տակ։
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը, ըստ էության, միայն հանրային տրամադրությունները չափելը չէ։ Այն կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ, իսկ այդ պահանջների հետևանքների մասին խոսելը՝ որպես անթույլատրելի վարքագիծ»,- գրել է Արմեն Հովսեփյանը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև