Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Չհամարձակվե՛ս ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել, գնա քեզ տարբեր տեղերում տուն սարքի․ Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

Ո՞ւր էիք Դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորության ժամանակ, ո՞ւր էիք Դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի հոգեհանստյան արարողություններ ժամանակ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին, որ ներկա չեն եղել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստյան արարողությանը։

Ի պատասխպան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ գործընկերոջ հոգեհանգստին չմասնակցելն իրենց շխղճի վրա է թողնում։ Տեղից արձագանքեց Արծվիկ Մինասյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դուք ինձ խորհուրդ մի տվեք, իմ գրառումը կարդացեք, ամեն օր կարդացեք և ամաչեք»։

Տեղից արձագանքեց նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ինչին Ալեն Սինոնյանը պատասխանեց․

«Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ կխոսեք այդ մասին։ «Դու»-ն դու ես, չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի մասին «դու»-ով խոսել»։

Սեյրան Օհանյանի կողմից արձագաք եղավ․ «Դու ԱԺ նախագահ չես», ինչին Սիմոնյանը զայրացած պատասխանեց․ «Բա դու ո՞վ ես, որ ես ԱԺ նախագահ չեմ, դու ի՞նչ ես անում այստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031