Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Նոր հաղորդագրություն Արցախից

Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15-ից ժամը 11։36-ն և ժամը 13։30-ից ժամը 13։58-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել-Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։

Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։

Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031