Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

ԿԽՄԿ-ն ԼՂ-ում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը Լեռնային Ղարաբաղում սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: Այս մասին տեղեկացրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից՝ հավելելով, որ բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված 9 քաղաքացու:

Կոմիտեից նշել են, որ թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

«Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով:

Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, 28 հազար մանկական տակդիր է բաժանվել, 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին, 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար, 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար»,- նշված է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ՝  ընդգծելով, որ վերջին ամիսների, պայմանավորված տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակով, գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները:

ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031