Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Նաիրի Հոխիկյանը նոր տեղեկություն է հայտնում

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Ինչպես սպասում էինք, Նիկոլի կողմից դավաճանական փաստաթղթեր ստորագրելուց և Ադրբեջանի տարածքում Արցախը ճանաչելուց հետո Իլհամ Ալիևի ախորժակն ավելի մեծացավ, ու արդեն բարձրաձայն խոսում է այսպես կոչված «անկլավների» և ինչ-որ 8 գյուղեր հետ վերցնելու մասին։
Ու թեպետ Նիկոլի մանկլավիկներն ու զոմբիները մեր բոլոր խայտառակ պարտությունները «հաղթանակ» են կոչում, Ալիևը ԵՄ ղեկավարներին պաշտոնապես հայտարարում է, որ իր հաջորդ քայլն այդ գյուղերի վերցնելն է լինելու, որին ականատես կլինենք մոտ ապագայում։

Որպեսզի մեր հայրենակիցները իրենց նեղություն տան մի քիչ հրաժարվել Նիկոլի տված կորեկից ու թեփից, և մի քիչ, շատ քիչ նայեն իրականությանը, կից քարտեզներով ներկայացնեմ, թե ինչ տարածքների մասին է խոսքը, և ինչ կարող է առաջ քաշել հայկական կողմը։
Այսպես՝ 1990-ականների պատերազմի ժամանակ ընդհանուր առմամբ Հայաստանին հաջողվել է Ադրբեջանից գրավել, իրականում ազատագրել մոտ 60 քկմ տարածք, որի մեջ մտնում են նաև Վերին Ոսկեպար, Տիգրանաշեն, Սոֆուլու և Բարխուդարլու «անկլավները, նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարևանությամբ երբեմնի ադրբեջանաբնակ մի քանի գյուղ ու Սարիգյուղի հարևանությամբ մի փոքրիկ տարածք։

Նույն ժամանակ Ադրբեջանը կարողացել է Հայաստանից գրավել մոտ 71քկմ տարածք, որի մեջ մտել են Արծվաշենը (51քկմ), Բերքաբերին պատկանող տարածքը (12քկմ), ինչպես նաև Տավուշի մարզի Սևքարի մոտակա տարածքը (մոտ 5քկմ) և այլ որոշ վայրեր։

2020թ․ պայմանավորված պատերազմից հետո Նիկոլը փաստացի Ադրբեջանին հանձնեց Հայաստանից ևս 150 քկմ տարածք, որից՝ Ջերմուկից մոտ 53 քկմ, Վարդենիսից մոտ 70 քկմ, ինչպես նաև տարածքներ ու ռազմավարական բարձունքներ Գորիսից ու Սիսիանից։

Ընդհանուր առմամբ՝
Հայաստանի հսկողության տակ կա Խորհրդային Ադրբեջանին պատկանող մոտ 60 քկմ տարածք։
Ադրբեջանի հսկողության տակ կա Խորհրդային Հայաստանին պատկանող մոտ 221 քկմ տարածք։
Հետևաբար, եթե ունենանք իրական հայկական իշխանություն, ապա նախ քայլեր կարվեն այս տարածքային մեծ տարբերությունը շտկելու ուղղությամբ, ոչ թե Ալիևին հնարավորություն կտրվի սպառնալիքներ հնչեցնել ու ձգտել դրանք իրականացնել Հայաստանի դդումների լռության պայմաններում։
Երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, գոնե պիտի իմանալ, թե դա ինչ է, ոչ թե թութակի պես կրկնել Ամերիկաներից, Եվրոպաներից ու Թուրքիաներից տված տեքստերը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031