«Միասին» քաղաքական շարժման մամուլի ասուլիսին հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ՀՀ ցանկացած պաշտոնատար անձ հաշվետու է մեր պետությանը և չի կարող ցնդաբանություններով պետություն կառավարել։
Նա նշել է, որ վաղը նախատեսում են ուղիղ եթերում Փաշինյանի հետ հանդիպում ունենալ ու ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։
Իսկ եթե Փաշինյանը չունի այդ հարցրերի պատախանները ու ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, ապա թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու։