Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի` մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,– ասաց Ժաննա Անդրեասյանը։
















































