Skip to main content

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ

Լրահոս

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քшղբшնտшրկյшլ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրшտшպ նամակին. Թագուհի Թովմասյան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրատապ նամակին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Վերջին շրջանում տեսակցել եմ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտակյալ Արմեն Աշոտյանին և վերջինիս նկատմամբ իրականացված իրավախախտումների մասին ահազանգել իմ բոլոր միջազգային գործընկերներին: Նամակի մեջ ընդգծել եմ գործի առնչությամբ կարևոր շեշտադրումները.

Փողերի լվացման անհիմն մեղադրանք. Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման մեջ՝ առանց որևէ հիմնավորված ապացույցի կամ ստացված դրամական միջոցների։ Օրինական ուժի մեջ
մտած դատական ակտը հաստատում է ենթադրյալ փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Իրավական համապատասխանություն. պարոն Աշոտյանը չի ստորագրել իրավաբանորեն վիճելի տարրերով կամ անօրինականությամբ որևէ փաստաթուղթ։

Դատական նիստերի անհեթեթություն. Աշոտյանի գործով դատական գործընթացը վերածվել է ֆարսի․ նույնիսկ ենթադրյալ տուժողը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում աշխատանքի չի անցել համապատասխան հաստատությունում։

Ենթադրյալ զոհի լուծարում. տուժող ճանաչված իրավաբանական անձը՝ Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) արհմիությունը, լուծարվել է մինչև Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը։

Չհիմնավորված կալանավորումը. պարոն Աշոտյանի կալանավորումը հիմնավորված չէ, քանի որ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող ապացույցներ չկան: Ավելին, դատարանը անհիմն մերժել է ազատ արձակելու նրա միջնորդությունը՝ մերժելով խափանման մի շարք այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են՝ գրավը, տնային կալանքը կամ երաշխավորությունը։

Քաղաքական դրդապատճառներ. ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի կալանքի տակ մնալը քաղաքական դրդապատճառներ ունի, որը բխում է ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած բացահայտ քննադատությունից:

Իմ գործընկերներին խնդրել եմ ակտիվորեն նպաստել Հայաստանում քաղաքական բանտարկության կանխարգելմանը:

Տիկին Մարի Պեյչինովիչ Բուրիչը, շնորհակալություն հայտնելով իմ նամակի համար, նշել է. «Թեև ներպետական դատարաններում քննվող առանձին գործերը պատկանում են մարդու իրավունքների ազգային մեխանիզմներին, վստահ եղեք, որ մենք ի գիտություն ենք ընդունել տրամադրված տեղեկատվությունը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031