Skip to main content

Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Ռուբեն Վարդանյանին Բաքվի առшջшդրшծ մեղшդրшնքներն шնհիմն են. Նուբար Աֆեյան

«Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էթնիկ հայերի երեք տասնամյակ տևած կառավարմանը։ 120 հազար հայերի ճնշող մեծամասնությունը գաղթեց Հայաստան». այսպես է սկսում BBC-ի հաղորդավար Նուալա ՄըքԳովերնն իր հարցազրույցը Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ։

Ազատության փոխանցմամբ՝ հայտնի ամերիկահայ գործարարն Արցախի նախկին պետնախարար, գործարար, այժմ Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի գործընկերներից է։

Հաղորդավարը նշում է, որ անցած շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ստորագրողների թվում է նաև Աֆեյանը։

Ամերիկահայ գործարարը պատասխանելով հաղորդավարի հարցին՝ հայտարարում է, որ Վարդանյանի մեղադրանքներն անհիմն են։

«Օրինակ, նրանք Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, թե նա ապօրինի կերպով մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենն ու միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այդ անկլավ վերջին 30 տարիներին, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, որն իրավական տեսանկյունից չճանաչված էր, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել», — ընդգծում է Աֆեյանը:

«Մասնավորապես, նրանք խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին», — հարցնում է ՄըքԳովերնը: «Հավատացած եմ՝ դրանք անհիմն մեղադրանքներ են», — պատասխանում է Աֆեյանը:

Բաքուն Վարդանյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջին, երբ նա փորձում էր հատել այն: Նախկին պաշտոնյան մեղադրվում է ահաբեկչության ֆինասնավորման, զինված խմբավորումների ստեղծման, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։

BBC-ի հաղորդմանը Բաքվի տեսակետները ներկայացնում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցի ընթացքում իր հերթին պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի ու մյուս ձերբակալվածների նկատմամբ իրավական գործընթաց է ընթանում, և նրանք պետք է կանգնեն ադրբեջանական դատարանի առջև։

Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Հաջիևը դա հերքել է։ Պնդել է, թե Ադրբեջանը որևէ ուժային գործողություն չի իրականացրել խաղաղ բնակչության դեմ, և չկա որևէ դեպք: Այն դեպքում, երբ սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով նաև խաղաղ բնակիչներ զոհվեցին, շատերը վիրավորվեցին։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր՝ Ազատություն ռ/կ կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031