Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Երևանում պղծել են շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողը. ռnւսшկшն տան ղեկավարը դիմել է դшտшխшզին

Sputnik Արմենիան հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
Դատախազությունից Tert.am-ին հայտնեցին, որ առավոտյան դիմում ստացել են, և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դիմումին:
Ըստ աղբյուրի՝ երեկ ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութ էր հայտնվել սոցցանցերում, որում երևում էր, թե ինչպես է նա հուշարձանի մոտից պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք, ապա գցում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:
Հունվարի 26-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին: Հուշակոթողին ծաղկեպսակներ, ծաղիկներ էին խոնարհել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Երևանի դպրոցների աշակերտները:
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ», — նշել է Ֆեֆիլովը:
ԱՊՀ գործերով Դաշնային գործակալությունների, արտերկրում բնակվող հայրենակիցների անունից և միջազգային հումանիտար համագործակցությամբ նա խնդրել է Աննա Վարդապետյանին ստուգում անցկացնել և իրավական գնահատական տալ Սամվել Շիրինյանի գործողություններին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելով:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031