Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կինը չլիներ, միգուցե այլ կերպ լիներ. Փաստաբան (Aravot)

Aravot.am-ը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, 2023-ին աշխատել է «Սիներջի» ընկերությունում, որը տարբեր ծրագրեր է կառուցում ու վաճառում, իսկ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսացել է պատվիրատու:

Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Անի Գեւորգյանը օգնել է նախարարության աշխատակիցներին այնպիսի գործողություններ կատարելու հարցում, որ «Սիներջին» դառնա մրցույթում հաղթող:

«Բայց իրականում այդ գործընթացի սկզբնական փուլից հետո Անի Գեւորգյանն առհասարակ այդտեղ չի աշխատել ու չի էլ իմացել հաղթող ճանաչվել է «Սիներջին», կամ ով է ճանաչվել: Ես մի քանի տեղ տեսա ինչ-որ գումարների հասնող չարաշահումների մասին են գրել, առհասարակ այդ գումարներն ու չարաշահումները դրա հետ կապ չունեն, այն ծրագիրը, որը պետք է օգտագործեր պետությունը, որը փաստացի չի օգտագործել, նյութականի հետ ընդհանրապես կապ չունի:

Իսկ Անի Գեւորգյանի գործողություններն էլ, այս պահի դրությամբ կարծում ենք՝ ընդամենը մեկնաբանության խնդրիր է, թե Անի Գեւորգյանն ինչ է արել, արդյոք իր պարտավորությո՞ւնն է արել, թե՞, ըստ մեղադրանքի, օժանդակել է նախարարության աշխատակիցներին: Բնականաբար, մենք չենք ասում, որ ինքն օժանդակել է, ինքն իր աշխատանքային պարտականություններն է կատարել, իր պարտականությունների մեջ է եղել ոչ միայն ՀՀ, այլեւ 300 այլ պետությունների հետ համագործակցող տենդերների մատակարարումը, այսինքն՝ տեսնի, որտեղ ինչ մրցույթ կա, մասնակցեն, հաղթեն, իսկ ՀՀ-ն այդ ամբողջի մեջ կազմում էր շատ քիչ տոկոս։ Երկրորդ, թե երրորդ դեպքն էր, որ այդ ընկերությունը ՀՀ-ին ծրագիր է վաճառել» ,- մեզ հետո զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Մեր զրուցակցի խոսքով, Ալեն Սիմոնյանի հանգամանքն ավելի շատ խանգարեց Անի Գեւորգյանին. «Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կինը չլիներ, միգուցե այլկերպ լիներ»»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930