Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Բիշքեկյան հանդիպումից երևաց, որ Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել, մինչև Հայաստանը գտնի իր անկյունը ԵՄ-ում․ Արտակ Զաքարյան

Փաշինյանի՝ ՇՀԿ գագաթաժողովին գնալու միակ նպատակը ՌԴ նախագահի հետ հանդեպելու առիթը բաց չթողելն էր: Հունիսի 7-ից հետո, նա ոչ մի կերպ չէր կարողանում Պուտինի հետ հանդիպել:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Սակայն երկար սպասված բիշքեկյան հանդիպումը փոխզիջման չհանգեցրեց:

ՌԴ նապագահի ասուլիսից ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան լայվից ակնհայտ էր, որ հիմնական հակասությունը չի հաջողվել հանել օրակարգից։

Նիկոլը ճգնում էր «բացատրել», որ․օրենք ընդունելը դեռևս չի նշանակում, անդամակցել ԵՄ-ին։ Հետևաբար, չկա հանրաքվեի անհրաժեշտություն։

Պուտինը շարունակում էր պնդել, որ ՌԴ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տեսանկյունից, այդ օրենքը նշանակում է, որ Նիկոլի կառավարությունն ընտրել է ԵԱՏՄ-ն լքելու և Եվրոպա գնալու ուղղությունը։

Նիկոլի կառավարությունը հերթական անգամ Հայաստանը դրել է անհեթեթ վիճակի մեջ: Եթե Ադրբեջանը կարող է պարտադրել հանրաքվե ու ստիպել հրաժարվել հայկական պետության գոյության իմաստից ու գլխավոր իդեալներից, ապա ինչու ԵԱՏՄ-ն ևս չի կարող պահանջել հանրաքվե: Փաստացի այդ հանրաքվեով ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարի գոյություն չունեցող, վերացական «եվրոպական ուղղության» և փաստացի գործող և Հայաստանին տնտեսական շահավետություն ապահովող ԵԱՏՄ միջև։

Բացի այն, որ ԵՄ ուղղության ընտրություն գոյություն չունի, չկա վստահություն նաև հանրաքվեի արդյունքների հարցում։ Հետևաբար Նիկոլի մարտավարությունը ժամանակ ձգելն ու դեպի ԵՄ շարժվելն է՝ միաժամանակ հնարավորինս երկար պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Բիշքեկյան հանդիպումից երևաց, որ Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել, մինչև Հայաստանը գտնի իր անկյունը ԵՄ-ում։ Նրանք արդեն իսկ Հայաստանի ընդունած օրենքը համարում են քաղաքական ընտրություն։ Հետևաբար, անկախ նրանից՝ հանրաքվե կլինի, թե ոչ, միևնույն է ՌԴ-ն շարունակելու է արձագանքել Հայաստանի վարած քաղաքականությանը: Ուկրաինայի, ու Մոլդովայի օրինակները բավարար են Ռուսաստանին՝ միևնույն սխալը չկրկնելու և իրավիճակը նոր հակամարտության չհասցնելու համար: Հատկապես, որ Հայաստանն Արևմուտքին այսօր պետք է՝ Ռուսաստանից պոկելու և իր հակառուսական արշավի մեջ ևս մեկ գլադիատոր (ինչպես Ուկրաինան է) ավելացնելու համար:

Հետևաբար, քանի դեռ Ռուսաստանի ձեռքում կան գործիքներ՝ վերջինս դա կիրառելու է:

Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա։

Մեր ժողովրդի համար, ԵՄ-ն հենց վաղը չի կարող փոխարինել ռուսական շուկային, գազին և տնտեսական կապերին։ Սակայն ՌԴ-ն կարող է մեկ օրում տնտեսական ու սոցիալական բարդություններ ստեղծել մեզ համար։

Կարելի է ասել, որ, բիշքեկյան հանդիպումը կարող է վերածվել ռուս-հայկական դիմակայության մեկնարկի:

Հ.Գ. «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմակայանը Գյումրիում պետք չէ, մենք կգնանք թեկուզ վաղը»։ — Վլադիմիր Պուտին

Պուտինի այս հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լլծակից՝ առանց պատասխանելու ՀՀ անվտանգային միջավայրում առաջանալիք նոր վակումի հարցին»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև